Logo

Բրենդան Ֆրեյզերի մասնակցությամբ «Կետը» դրաման ամբողջ աշխարհում վաստակել է 32 միլիոն դոլար

13:11 / 03.03.2023Ռեժիսորներ
Կետը-դրամա

Դարեն Արոնոֆսկու «Կետը» դրաման՝ Բրենդան Ֆրեյզերի մասնակցությամբ, ամբողջ աշխարհում վաստակել է 32,3 միլիոն դոլար, գրում է Deadline-ը։

Հաղորդվում է, որ այդ գումարից 15,5 մլն դոլարը ստացվել է արտաքին շուկաներից։ Ինչպես նշվում է պարբերականը, նման հավասար բաշխումը շքեղ արդյունք է ցածր բյուջեով (3 մլն դոլար) ինդի ֆիլմի համար։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին Վենետիկի կինոփառատոնում։ Դեկտեմբերին A24 ընկերությունը «Կետը» թողարկեց վարձույթում։ Այս ֆիլմում իր դերի համար Ֆրեյզերն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակների։ 

Կարող եք կարդալ նաև՝

Մարդիկ հիասքանչ են. Արոնովսկու «Կետը»` համարյա աստվածաշնչյան առակ ներման ու հաշտեցման մասին