Logo

Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ «հավանաբար այլևս ելույթ չի ունենա»

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:00 / 12.09.2022Երաժիշտներ
Բրիթնի Սփիրս

Փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսն ակնարկել է կարիերայի ավարտի մասին, մեջբերում է The Hollywood Reporter-ը։

Երգչուհին հերթական անգամ կիսվել է հոր խնամակալության մասին իր ապրումներով, որում գտնվել է 13 տարի։

«Ես մինչև կյանքիս վերջ տրավմա եմ տարել, և այո, ես չարացած եմ, հավանաբար այլևս ելույթ չեմ ունենա», - գրել է նա սոցցանցերում։

Սփիրսի խոսքով՝ ինքը գոհ չէ իր նախագծերից, որոնցով զբաղվել է խնամակալության շրջանում (2008-2021թթ.): Երգչուհին քննադատել է այդ շրջանում իր հետ աշխատած պարողներին, ինչպես նաև դժգոհել է համերգային շրջագայության ժամանակ լուսանկարիչների վատ նկարներից։

2021 թվականի նոյեմբերի 13-ին Լոս Անջելեսի դատարանը պաշտոնապես դադարեցրեց Սփիրսի հոր՝ 13 տարվա խնամակալությունը։ Աստղը պնդում էր, որ ծնողը սահմանափակել է իր շփման շրջանակը, ստիպել է աշխատել, ուժեղ դեղամիջոցներ ընդունել և թույլ չի տվել հղիանալ։