Logo

Չարլզ Բուկովսկի

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 04.02.2020Գրադարան
բուկովսկի78 1 - Չարլզ Բուկովսկի

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մի երիտասարդի ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում գաղտնի գործակալության աշխատակիցները ձերբակալում են՝ մեղադրելով նրան զինվորական ծառայությունից խուսափելու մեջ: Տղան 17 օր անցկացնում է բանտում, իսկ երբ ազատվում է, որոշում է անպայման զինվորական ծառայության անցնել, սական որոշակի հոգեբանական թեստեր չհաղթահարելու պատճառով՝ ռազմական ադմինիստրացիան նրան «ոչ պիտանի» է ճանաչում․․․

Այդ երիտասարդը Հենրի Կառլն էր, նույն ինքը՝ Չարլզ Բուկովսկին…

Բուկովսկին՝

․․․․գերմանական ծագմամբ ամերիկացի գրողը, «կեղտոտ ռեալիզմի» վառ ներկայացուցիչն է, ինչպես նաև՝ կարճ պատմվածքների մեծ վարպետը:

Ծնվել է 1920 թվականի օգոստոսի 16-ին գերմանական Անդերնախ քաղաքում Հենրի և Կատարինա Բուկովսկիների ընտանիքում։ Նրա ծնողները հանդիպել են Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ բանակում, որտեղ հայրը սերժանտ էր: Այս կապից Կատարինան հղիանում է, ու տարիներ անց Բուկովսկին անընդհատ կբողոքի և կհիշատակի, որ արտամուսնական կապից է ծնվել. ծնողներն ամուսնացել են նրա ծնունդից մեկ ամիս անց:

1923 թվականին Բուկովսկիների ընտանիքը նավով տեղափոխվում է ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաք, որը ներկայումս համարվում է թմրանյութերի շրջանառության ամենամեծ քաղաքներից մեկն ԱՄՆ-ում, Բալթիմորն անվանում են նաև ամերիկյան Ամստերդամ:

Чарльз Буковски в детстве
Բուկովսկին մանկության տարիներին

1930 թվականին ընտանիքը տեղափոխվում է Լոս Անջելես: Պատանեկան տարիները բավականին դժվար են եկել Բուկովսկու համար. նրան ծաղրում էին դպրոցում գերմանական առոգանության և հագուստի համար: Այս ամենին ավելանում էր հոր դաժան վերաբերմունքը որդու նկատմամբ: «Բուկովսկի» կենսագրական ֆիլմում գրողը խոստովանում է, որ հայրը շատ է ծեծել, շաբաթական 3 անգամ ածելիով հարվածել է նրան: Մայրը ոչինչ չի կարողացել անել՝ իր հերթին վախենալով ամուսնու ահագնացող զայրույթից: Ու բոլորովին զարմանալի չէ, որ դեռահասության շրջանում Բուկովսկին տարվում է ալկոհոլով, որի հետևանքով անընդհատ տեսիլքներ է ունենում: Հետագայում նա կխոստովանի.

«Ալկոհոլն ինձ բավական երկար ժամանակ օգնել է»…

Լոս Անջելեսի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Բուկովսկին ընդունվում է տեղի քոլեջ՝ 2 տարի սովորելով արվեստաբանություն, լրագրություն և գրականություն։ Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա տեղափոխվում է Նյու Յորք` սկսելով գրողի կարիերան։

Սակայն սկսնակ գրողի ճանապարհն այնքան էլ հարթ չի ընթացել:

Մի քանի պատմվածքներից հետո Բուկովսկին անհաջողություններ է ունենում, նրան չեն կարդում: Արդյունքում՝ նա կորցնում է հավատը սեփական տաղանդի նկատմամբ և գրեթե մեկ տասնամյակ գրչին չի մոտենում: Փոխարենը ձեռք է բերում մի հին, որոշակի առումով կատարելագործված սովորություն՝ անխնա խմում է՝ քամելով օրգանիզմը:

buk11 - Չարլզ Բուկովսկի
Բուկովսկին երիտասարդ տարիներին

Աշխատում է մարինադի գործարանում, ժամանակ է անցկացնում քաղաքում՝ փողոցներում թափառելով: Վաղ 50-ականներին նա Լոս Անջելեսի փոստային ծառայությունում աշխատանքի է անցնում որպես փոստատար։ Սակայն 3 տարի անց թողնում է այս աշխատանքը։

1955 թվականին նրա մոտ հայտնաբերվում է արյունահոսող խոց: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա սկսում է նորից ստեղծագործել։

Խմելու այս 10 տարիները

․․․ծնունդ են տալիս նոր պատմվածքներին, որոնք էլ նրա գրական հաջողությունների հիմքն են դառնում:

1969 թվականին հրատարակվում է նրա առաջին գիրքը՝ «Փոստը»՝ բերելով հեղինակին մեծ հռչակ ոչ միայն ԱՄՆ-ում։ Եվրոպայում Բուկովսկու անդրանիկ գիրքը թարգմանվում է տասնյակ լեզուներով: Իսկ խոշոր հրատարակչությունները շարունակ փորձում են համագործակցել նրա հետ, սակայն Բուկովսկին նախընտրում է աշխատել փոքր հրատարակչությունների հետ, որոնք ի սկզբանե նրան հաջողություն էին բերել: Հեղինակի «Քաղաքի ամենագեղեցիկ կինը» կենսագրական պատմվածքների ժողովածուն ամրապնդում է Բուկովսկու գրական հաջողությունները և հող է նախապարտրաստում երկրորդ վեպի համար:

Նա ընթերցողներին գրավում էր յուրահատուկ ոճով, օգտագործում էր երբեմն կոպիտ բառեր և նկարագրում էր իր հերոսներին բաց տեսարաններում: Բուկովսկին «կեղտոտ մանրամասնությունների» վարպետն էր: Այսպես էին նրան բնորոշում քննադատները: Իսկ ընթերցողները նրան սիրում էին հենց այդ ժանրի համար: Նրա վերջին վեպը՝ «Մակուլատուրն» հրատարակվեց մահից հետո՝ 1994 թվականին:

…այն ինչ անձնական կյանքում…

Եթե Բուկովսկու գրական կյանքում մեծ հաջողություններ էին, նույն բանը չենք կարող ասել նրա անձնական կյանքի մասին:

Նրա կյանքում կանայք անպակաս էին: Այդ կանանց շնորհիվ էլ ինչ-որ տեղ Բուկովսկին գրական կյանքում հաջողություններ է ունենում, որովհետև բոլորին դարձնում է ստեղծագործությունների հերոսուհիները, նկարագրում ինտիմ տեսարաններում…

Чарльз Буковски за столом

Երիտասարդ տարիքում

Բուկովսկին ամուսնանում է ալկոհոլիզմից տառապող Ջեյն Բեյքերի հետ: Զույգը համատեղ ապրում է շատ կարճ, սակայն նրանց հարաբերությունները լավ հիշողություններ են թողնում: Բուկովսկին առաջին կնոջ կերպարը շատ հաճախ էր պատկերում իր ստեղծագործությունների էջերում:

1955 թվականին Ջեյնը լքում է Բուկովսկուն, իսկ գրողը նոր սեր է գտնում: Դա նրան շատ հեշտ էր տրվում. ուներ 1.83 հասակ և անտանելի խարիզմատիկ էր:

Писатель Чарльз Буковски

Կանայք ընդունում ու սիրում էին նրան, ավելին՝ նույնիսկ դժվարությամբ էին հաղթահարում նրա հետ բաժանումները: Առաջին կնոջից բաժանվելուց հետո Բուկովսկին հանդիպում է բանաստեղծ Բարբարա Ֆրեյին, սակայն այս հարաբերություններն էլ երկար կյանք չեն ունենում: Շուտով Բարբարան գնում է Հնդկաստան, որտեղ էլ տարօրինակ ու չբացահայտված պատճառներով մահանում է:

«Ես չէի սիրում նրան: Եթե կինը քեզնից չի ստանում ինչ-որ օգուտ՝ փառք կամ փող, ապա նա քեզ երկար չի դիմանա: Իսկ մեր ամուսնությունից նա ոչինչ չստացավ. ո՛չ փառք, ո՛չ փող: Ես նրան ոչինչ չառաջարկեցի. ես կապված էի ինքս ինձ հետ, իմ գրվածքներին: Ընդհանրապես ես նրան ոչինչ տվեցի: Նա մեղավոր չէ, չնայած ինքն էլ ինչ ինչ-որ հատուկ բան չտվեց ինձ»:

 

Чарльз Буковски и Барбара Фрай
Բուկովսկին և Բարբարա Ֆրեյը

Բուկովսկու մյուս մուսան դառնում է Ֆրենսիս Սմիթը, որը գրողի պաշտոնական կինն այդպես էլ չի դառնում, բայց աղջիկ է ունենում նրանից, որին անվանում են Մարի-Լիզա:

Արդեն 1960-ական թվականներին

Բուկովսկու կյանքում կանանց թիվն անհաշվելի էր: Նրանք հաջորդում են մեկը մյուսին: Այս տարիների սիրային կապերից ամենավառը Լինդա Քինգի հետ հարաբերություններն էին: Լինդան առանձնանում էր ուժեղ բնավորությամբ, կռվարար էր, այդ իսկ պատճառով նրանց բնակարանում կռիվներն ու ձեռնամարտը սովորական երևույթ էին: Հենց Լինդայի հետ ապրելիս է, որ Բուկովսկի սկսում է իր ամենահայտնի վերպերից մեկի աշխատանքները…

Чарльз Буковски и Линда Кинг
Բուկովսկին և Լինդա Քինգը

Կանայք…

Գրքում նա նկարագում ու բացահայտում է ինտիմ կյանքի ամենանուրբ մանրամասները: Վեպում տեղ են գտնում նաև Լիզա Ուիլիամսը, որը հոգեկան շեղումներ ուներ, ամուսնացած Ամբեր Օ՛Նիլը, որը երազում էր վրեժ լուծել Բուկովսկուց, Պամելլա Միլեր Վուդը՝ գրքում նկարագրված որպես «կարմրահեր պոռնիկ», ապրում էր Բուկովսկու հարևանությամբ և բանաստեղծ Ջոնա Բուլը, որը գրողի բաժակի ընկերը լինելով՝  կիսում էր նրա հետ խմելու արվեստը:

Գտնվեց սակայն մի կին․․․

․․․որը բոլորովին տեղ չգտավ Բուկովսկու ստեղծագործություններում ու հատկապես «Կանայք» վեպում: Այդ կինը հեղինակի վերջին՝ երրորդ կինն էր, առողջ ապրելակերպի ռեստորանների ցանցի սեփականատեր Լինդա Լի Բենգլին, որի հետ Բուկովսկին ծանոթանում է 1967 թվականին հրապարակային ընթերցումների ժամանակ: Կին, որի հետ գրողը 10 տարվա սիրո պատմություն ուներ…

Чарльз Буковски и Линда Ли Бегли
Բուկովսկին և Լինդա Լի Բեգլին

Աթեիստը…

1988 թվականին Բուկովսկու մոտ ախտորաշվում է լեյկոզ, որն էր 1994 թվականի մարտի 9-ին նրա մահվան պատճառն է դառնում: Եվ քանի որ Չարլզ Բուկովսկին աթեիստ էր, նրա հուղարկավորության արարողությունն իրականացնում են բուդիստ վանականները: Չարլզ Բուկովսկու տապանաքարին փորոգրված է

«Չփորձես»…

Могила Чарльза Буковски
Չարլզ Բուկովսկու տապանաքարը

«Եթե քեզ հաջողվում է խաբել մարդուն, դա չի նշանակում, որ նա հիմար է, դա նշանակում է, որ քեզ վստահել են ավելին, քան դու դրան արժանի ես»:

Հետևեք մեզ Instagram-ում

Կարդացեք նաև՝

Չարլզ Բուկովսկի. 5 պոեմ հայերենով (մաս 6)

Չարլզ Բուկովսկի. 5 պոեմ հայերենով (մաս 5)

Չարլզ Բուկովսկի. 5 պոեմ հայերենով (մաս 4)

Չարլզ Բուկովսկի. 5 պոեմ հայերենով (մաս 3)

Չարլզ Բուկովսկի. 5 պոեմ հայերենով (մաս 2)

Չարլզ Բուկովսկին ասել է…

Չարլզ Բուկովսկի. 5 գիրք, որ պետք է կարդալ