Logo

«Չեբուրաշկան» առցանց հարթակում հասանելի կլինի մարտի 16-ից

14:12 / 14.03.2023Ռեժիսորներ
Չեբուրաշկա-2023

Դմիտրի Դյաչենկոյի «Չեբուրաշկա» լիամետրաժ ֆիլմն առցանց կթողարկվի մարտի 16-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Start առցանց կինոթատրոնի մամուլի ծառայությանը։

Սերգեյ Գարմաշի գլխավոր դերակատարմամբ «Չեբուրաշկան» կինովարձույթում է հայտնվել հունվարի 1-ին և դարձել ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմը ռուսական կինովարձույթի պատմության մեջ։

Հունվարի 1-ին կինովարձույթում հայտնվելուց 10 օր անց «Չեբուրաշկան» առաջ է անցել Կլիմ Շիպենկոյի «Խոլոպ»-ից (նախկինում ռուսական կինովարձույթի ամենաեկամտաբեր ֆիլմը), ևս 3 օր անց՝ Ջեյմս Քեմերոնի «Ավատար 1»-ից (նախկինում՝ ընդհանուր առմամբ ամենաեկամտաբեր ֆիլմը ռուսական կինովարձույթում): Վերջինի հավաքած գումարը եղել է 3,5 մլրդ ռուբլի։

5 միլիարդը «Չեբուրաշկան» հատել է հունվարի 22-ին։

Ֆիլմը պատմում է Չեբուրաշկայի արկածների մասին մի փոքրիկ ծովափնյա քաղաքում, որտեղ նա հայտնվում է նարնջի այգիներ ունեցող հեռավոր երկրից։