Logo

Ռուսական «Չեբուրաշկա» ֆիլմը հայտնվել է Էստոնիայի կինովարձույթում

12:10 / 21.03.2023Կինո
Չեբուրաշկա-1

Ռուսական «Չեբուրաշկա» ֆիլմը հայտնվել է Էստոնիայի կինովարձույթում։ Միևնույն ժամանակ, երկրի մշակույթի նախարարությունը կասկածանքով է վերաբերվել ֆիլմի թողարկմանը, գրում է Delfi պորտալը։

Բոլոր այն ֆիլմերը, որոնք պաշտպանում են Մոսկվայի քաղաքականությունը, դուրս են մնում էստոնական կինովարձույթում հայտնվելուց, գրում է gazeta.ru-ն։ Սակայն քննարկման ենթակա են ռուսական արտադրության մանկական ու ընտանեկան ֆիլմերը։

Էստոնիայի գերատեսչությունում քննարկվել է նաև այն հարցը, որ «Չեբուրաշկայում» խաղացած արտիստները՝ Սերգեյ Գարմաշը և Ֆյոդոր Դոբրոնրավովը, աջակցում են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին:

Երկրի մշակույթի նախարարության տեսալսողական և թվային հարցերով խորհրդական Կառլո Ֆունկան ասել է, որ այս դերասանների մասնակցությունը ֆիլմում ցավալի է, և «Չեբուրաշկայի» ցուցադրությունը մի շարք էթիկական հարցեր է առաջացնում։

Apollo կինոթատրոնների ցանցը նշել է, որ այն չունի հստակ գաղափարական ուղերձներ, ուստի այն թողարկվում է ռուսախոս երեխաների համար։

«Չեբուրաշկա» ֆիլմը ռուսական շուկայի կինովարձույթում ռեկորդ է սահմանել` դառնալով ամենաեկամտաբեր նախագիծը: Ֆիլմն էկրաններին է հայտնվել հունվարի 1-ին, իսկ առցանց հարթակում հասանելի է մարտի 16-ից։