Logo

CinemaCon միջոցառման ժամանակ ներկայացվել է «Դյուն 2» ֆիլմի դեբյուտային թրեյլերը

13:27 / 26.04.2023Կինո
null

Դենի Վիլնյովը, Տիմոտի Շալամեն և Զենդայան CinemaCon միջոցառման շրջանակում Warner Bros․-ի ֆիլմերի փակ ցուցադրության ժամանակ խոսել են «Դյուն 2» (Dune: Part Two) ֆիլմի մասին և ներկայացրել դրա դեբյուտային թրեյլերը, գրում է Deadline-ը։

Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է IMAX ձևաչափում (այդ ձևաչափում է նկարահանվել առաջին «Դյուն»-ի 40%-ը)։

Շալամեն նշել է, որ այն տեսարանների համար, որտեղ Փոլ Աթրեյդեսը հեծնում է հսկա որդի, որդի մոդելն է ստեղծվել։

Զենդեյան նշել է, որ իր մարմնավորած հերոսուհի Չանին և Փոլ Աթրեյդեսը «դեռևս երկու երիտասարդներ են, որոնք փորձում են մեծանալ, սիրահարվել և դառնալ իրենց ժողովրդի մարտիկը»։

Ֆիլմի թրեյլերը, ի թիվս այլնի, ցույց է տալիս, որ Օսթին Բաթլերի մարմնավորած Ֆեյդ-Ռաուտան ճաղատ է լինելու։

Ֆիլմն ԱՄՆ կինոթատրոններում կհայտնվի նոյեմբերի 3-ին: