Logo

Disney-ը հրապարակել է «Star Wars: The Bad Batch» անիմացիոն սերիալի 2-րդ եթերաշրջանի թրեյլերը  

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:19 / 30.05.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Star Wars: The Bad Batch

Տեսանյութում ցուցադրել են լուսարձակող թրով Վուկիին և կայսր Պալպատինին։

Star Wars Celebration միջոցառման ժամանակ ցուցադրվել է «Աստղային պատերազմներ» տիեզերքի «The Bad Batch» անիմացիոն սերիալի 2-րդ եթերաշրջանի թրեյլերը։Այն կշարունակի կլոնների «թերի խմբաքանակի»՝ Squad 99-ի պատմությունը, որի յուրաքանչյուր անդամ ունի հատուկ հմտություն։ Նրանք սկսում են միասին աշխատել որպես վարձկաններ և փորձում են գոյատևել։

Բացի առաջին սեզոնից արդեն ծանոթ կերպարներից, թրեյլերը ցուցադրել է կայսր Պալպատինին և լուսարձակող թրով Վուկիին, որը, ըստ երևույթին, ջեդայ է։

«Star Wars: The Bad Batch» անիմացիոն սերիալի 2-րդ եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա Disney+-ով, այս աշնանը: Փոքր-ինչ շուտ էլ կմեկնարկի նոր Andor սերիալը, որի թրեյլերը նույնպես ցուցադրվել է Star Wars Celebration-ի ժամանակ։