Logo

Disney ստուդիան 2022-ին ունեցել է ավելի քան 4 միլիարդ դոլարի եկամուտ կինովարձույթից

15:05 / 21.12.2022Ռեժիսորներ
null

Disney ստուդիան 2022 թվականին ունեցել է ավելի քան 4 միլիարդ դոլարի դրամարկղային եկամուտ, հայտնում է kinopoisk.ru-ն։

Ընկերությունը 1,7 միլիարդ դոլար է հավաքել ԱՄՆ ներքին շուկայում, 2,3 միլիարդ դոլար՝ Ամերիկայից դուրս: Այս ցուցանիշը գրանցվել է այդ թվում «Ավատարի» շարունակության և «Թոր. սեր և որոտ» ֆիլմի շնորհիվ։

Ստուդիան գերազանցում է 4 միլիարդ դոլարի շեմը ութերորդ տարին անընդմեջ։ Այս տարի Disney-ը հատել էր 3 միլիարդ դոլարի շեմը նոյեմբերին՝ «Սև հովազ» ֆիլմի սիքվելից ստացված եկամտի շնորհիվ։