Logo

Դիտել ապրիլին կինոթատրոնում

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 20.03.2019Կինո
Բացառիկ
avengers endgame poster top half - Դիտել ապրիլին կինոթատրոնում

Առաջարկում ենք ծանոթանալ ապրիլ ամսին Սինեմա Սթարում ցուցադրվող ֆիլմերի ցանկին:

Շազամ/Шазам!/Shazam!

ռեժ.՝ Դևիդ Ֆ. Սանդբերգ
դերերում՝ Զաքարի Լիվայ, Մարք Սթրոնգ ևն

Ֆիլմ այն մասին, որ մեզանից յուրաքանչյուրի ներսում բնակվում է սուպերհերոս, սակայն քչերն են տեղյակ, թե ինչի է ընդունակ այդ հերոսը սեփական ուժերին հավատալու և մի քիչ խիզախություն դրսևորելու դեպքում:

14-ամյա մի տղա միայն «Շազամ» բառն արտաբերելով կարող է վերածվել հուժկու սուպերհերոսի, սակայն հսկայի մարմնում նա միևնույն է իրեն նույն 14-ամյա պատանին է զգում, և ինչպես հարիր է բոլոր 14-ամյա տղաներին, նա էլ է օգտվում իրեն ընձեռած հնարավորությունից և վայելում փառքը: Վաղ թե ուշ, սակայն, Շազամը ստիպված է լինում մոռանալ իր ներսի պատանուն, և կենտրոնացնելով գերբնական կարողությունները, դեմ դուրս գալ չարագործ բժիշկ Թադեուսին:

Ֆիլմն ապրիլի 4-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Ընտանի կենդանիների գերեզմանոց/Кладбище домашних животных/Pet Sematary

ռեժ.՝ Քևին Քոլշ, Դենիս Ուիդմայեր
դերերում՝Ջոն Լինթգոու, Ջեյսոն Քլարք ևն

Քրիդների ընտանիքը բնակություն է հաստատում մի տանը, որը գտնվում է ընտանի կենդանիների գերեզմանատան հարևանությամբ: Ընտանիքի խաղաղ կյանքը մեկ րոպեում հօդս է ցնդում, երբ նրանց սիրելի կատուն մահանում է և նրան թաղում են գերեզմանատանը: Քրիդների համար սկսվում է իսկական մղձավանջային շրջան:

Ֆիլմն ապրիլի 4-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Կորած օղակ/Потерянное звено/Missing Link

ռեժ.՝Քրիս Բաթլեր
դերերում՝Զոի Սալդանա, Հյու Ջեքման ևն

Գլխավոր հերոսը՝ Լայնելը ցանկանում է ապացուցել, որ բոլոր այն հերոսները, որոնք հանդիպում են հեքիաթներում, ու որոնց մասին լեգենդներ են պատմում իրական են, և նա պատրաստ է ամեն գնով ապացուցել այդ վարկածը: Լայնելը նոր նախագիծ է սկսում, որը կապող կամուրջ է հանդիսանալու մարդկանց և նրանց նախնիների համար:

Ֆիլմն ապրիլի 4-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Հելբոյ/Хеллбой/Hellboy

ռեժ.՝Նիլ Մարշալ
դերերում՝Դեյվիդ Հարբոր, Միլա Յովովիչ ևն

Արյունոտ թագուհին, որը երկար ժամանակ ձերբակալված է եղել, ազատություն ձեռք բերելուց հետո, մտադրվել է վրեժ լուծել մարդկությունից: Աշխարհին օգնության է գալիս Հելբոյը, որը ստպված է լինելու անցնել իսկական դժոխքի միջով, որպեսզի կանխի մարդկությանը սպառնացող վտանգը:

Ֆիլմն ապրիլի 11-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Լացողի անեծքը/Проклятие плачущей/The Curse of La Llorona

ռեժ.՝Մայքլ Չավես
դերերում՝Լինդա Կարդելինի, Ռայմոնդ Քրուս ևն

Սարսափ ժանրի ֆիլմ մայրական ողբերգության մասին, ողբերգություն, որն անհետևանք չի մնում, ողբերգություն, որը մորը վերածում է իսկական հրեշի: Լա Իորոնան ուրվական է, որը դրախտի ու դժոխքի սահմանագծում է. նա չի գտնում իր տեղը: Կյանքի օրոք նա սպանել է սեփական երեխաներին և այդ հողի վրա խելագարվել: Այժմ նա թափառում և սպանում է անմեղ երեխաներին: Օրեցօր նրա քաղցն ավելի է սրվում և երեխաներին՝ կյանքից զրկելու նրա մեթոդներն ավելի վայրագ են դառնում: Լա Իորոնան անգութ է և դաժան, շատ դաժան: Այսօր անգամ նրա անունն է սարսափ ներշնչում մարդկանց, և բոլոր նրանք, որոնք պատահաբար արտաբերում են այն, կնիքում են սեփական մահը:

Ֆիլմն ապրիլի 18-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

1 2