Logo

Դիտել հունիսին կինոթատրոնում

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 23.05.2019Կինո
es ashxatum em 2 7 - Դիտել հունիսին կինոթատրոնում

Հունիս ամիսը կինոսերներիս համար լավ ֆիլմեր է պատրաստել:

Առաջարկում ենք ծանոթանալ հունիսի ֆիլմացանկին, որը տրամադրել է Սինեմա Սթարը:

Իքս մարդիկ: Խավարի փյունիկ/Люди Икс: Тёмный Феникс/Dark Phoenix

ռեժ.՝ Սայմոն Քինբերգ
դերերում՝Սոֆի Թըրներ, Ջենիֆեր Լոուրենս, Ջեսիքա Չեսթեյն ևն

Ֆիլմը Ջին Գրեյի մասին է, որն իր մեջ գերբնական կարողություններ է զարգացնում: Դրանք անհանգստացնում են հերոսուհուն և նա վերածվում է Խավարի փյունիկի: Ի տարբերություն մյուս հերոսների՝ Ջինը չի ծառայում բարուն, և Իքս մարդիկ կանգնած են լուրջ ընտրության առաջ: Ինչն է ավելի կարևոր՝ թիմակիցներից մեկի, թե՞ ամբողջ աշխարհի բնակչության կյանքը:

Ի դեպ սա Սայմոն Քինբերգի դեբյուտային ֆիլմն է:

Հունիսի 9-ից ֆիլմը կարող եք դիտել մեծ էկրանին:

Ռոքեթմեն/Рокетмен/Rocketman

ռեժ.՝Դեքսթեր Ֆլետչեր
դերերում՝Թերոն Էջերթոն, Ռիչարդ Մեդեն, Բրայս Դսալաս Հովարդ ևն

Այս ֆիլմը պատմում է Ռեջինալդ Դուայթի կամ նույն ինքը՝ Էլթոն Ջոնի վերելքների և անկումների մասին: Սա պատմություն է ամաչկոտ երիտասարդի մասին, որը վերածվեց համաշխարհային երաժշտության ամենակարկառուն դեմքերից մեկի:

Հունիսի 9-ից ֆիլմը կարող եք դիտել մեծ էկրանին:

Սևազգեստ մարդիկ:Ինթերնեյշնլ/Люди в черном: Интернэшнл/Men in Black International

ռեժ.՝ Ֆ. Գերի Գրեյ
դերերում՝Քրիս Հեմսֆորթ, Էմմա Թոմփսոն ևն

Տարիներ շարունակ սևազգեստ մարդիկ պաշտպանել են մարդկանց անկոչ հյուրերից և հոգ տարել նրանց մասին, արել ամեն հնարավոր և անգամ անհնարին բան, որ վերջիններս հանգիստ քուն մտնեն, սակայն գործակալների համար դժվար ժամանակներ են: Նրանց շարքերում լրտես կա և այդ լրտեսը լուրջ սպառնալիք է համայն մարդկության համար:

Լրտեսին կանխարգելելը սևազգեստ մարդկանց գերխնդիրն է:

Հունիսի 12-ից ֆիլմը կարող եք դիտել մեծ էկրանին:

Ցավ և փառք/Боль и слава/Dolor y gloria

ռեժ.՝ Պեդրո Ալմադովար 
դերերում՝Անտոնիո Բանդերաս, Պենելոպե Քրուզ ևն

Անկրկնելի Անտոնիո Բանդերասն այս անգամ մարմնավորում է կինոռեժիսորի, որի կյանքում խորը ճգնաժամային շրջան է, և որն անդադար հետ է նայում՝ մտովի տեղափոխվելով մանկություն և հիշելով իր անցած գնացած ուղին, որը նրան բերեց այնտեղ, որտեղ նա այսօր է: Մոր հանդեպ ջերմ զգացմունքները, բաժանումը, ցավը, հաջողության ձգտումները, որոնք ստիպեցին հերոսին բռնել պանդխտության ուղին, երջանկության որոնումները՝ այս հիշողությունները հանգիստ չեն տալիս գլխավոր հերոսին: Դրանք իհարկե հաճելի են, բայց միևնույն ժամանակ ցավալի, այնքա՜ն ցավալի…

Հունիսի 12-ից ֆիլմը կարող եք դիտել մեծ էկրանին:

տես նաև՝ Պեդրո Ալմոդովարն ասում է…

Մա/Ма/Ma

ռեժ.՝Թեյթ Թեյլոր 
դերերում՝ Լյուկ Էվանս, Օկտավիա Սփենսեր ևն

Ֆիլմի հերոսուհին միայնակ մի կին է, որը որոշում է իր տունը տրամադրել երիտասարդներին, որպեսզի վերջիններս այնտեղ երեկույթներ կազմակերպեն և լավ ժամանակ անցկացնեն: Բոլորը վստահ են, որ հերոսուհին ցանկանում է օգնել, քանի որ հոգնել է միայնակ լինելուց և շրջապատի կարիք ունի, բայց իրականում այստեղ թաքնված շարժառիթ կա և շատ շուտով երիտասարդները գլխի կընկնեն…

Հունիսի 13-ից ֆիլմը կարող եք դիտել մեծ էկրանին:

1 2