Logo

Դիտել մարտին կինոթատրոնում [մաս 1]

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 21.02.2019ՄՇԱԿՈՒՅԹ
յայա - Դիտել մարտին կինոթատրոնում [մաս 1]

Կինոսերները ցնծում եմ, քանի որ տարին խոստանում է լավ և որակյալ  ֆիլմերով հարուստ լինել:

Առաջարկում ենք ծանոթանալ մարտ ամսին ցուցադրվող ֆիլմերից մի քանիսին:

 

Կապիտան Մարվել/Капитан Марвел/Captain Marvel

ռեժ.՝Աննա Բոդեն, Ռայան Ֆլեկ

դերերում՝ Ջեմմա Չան, Բրի Լարսոն, Ջուդ Լոու

Ֆիլմի իրադարձությունները հանդիսատեսին տեղափոխում են 90-ականներ: Երկիր մոլորակը վտանգված է, վերջինս բախվել է այլ մոլորակի և նոր մոլորակի բնակիչները լուրջ սպառնալիք են մարդկությանը. այս երկու մոլորակների բնակիչները պետք է պայքարեն միմյանց դեմ: Զինված ուժերի օդաչու Քերոլ Դենվերսը գերբնական ուժ է ձեռք բերում և ավելի ու ավելի է զարգացնում այդ ուժը. այժմ Քերոլն անձեռնմխելի է: Քերոլը մարդկության միակ հույսն է…

Ֆիլմը մարտի 7-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Հարբած ծնողներ/Родители лёгкого поведения/Drunk Parents

ռեժ.՝Ֆրեդ Վուլֆ
դերերում՝ Ալեք Բոլդուին, Սալմա Հայեկ ևն

Ֆիլմի կենտրոնում ամուսնական մի զույգ է: Այս երկուսը լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն, և պատրաստ են ամեն ինչի, որ հետ բերեն իրենց երբեմնի կայունությունը: Ֆրենկը և Նենսին վստահ են, որ նպատակն արդարացնում է միջոցները, ուստի նրանք գործի են անցնում: Այս երկուսն անգամ անծանոթների բնակարաններ են վարձակալության տալիս, և այս խարդախություններն այնպիսի հեշտությամբ և առանց խղճի խայթ զգալու են անում, ասես ոչինչ էլ չի եղել: Յուրաքանչյուր հաջողված խարդախություն հարբելու նոր առիթ է:

Ֆիլմը մարտի 7-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Կուրսկ/Курск/Kursk

ռեժ.՝Թոմաս Վինթերբերգ
դերերում՝Լեա Սեյդու, Քոլին Ֆըրթ ևն

Ֆիլմի հիմքում իրական դեպքեր են: Այն մեզ է պատմում 2000 թ. ռուսական «Կուրսկ» սուզանավի պատմությունը: Ֆիլմի հիմքում Ռոբերտ Մուրի «Մեռնելու ժամանակն է» գիրքն է, և ինչպես գիրքը ֆիլմը նույնպես հակված է այն տարբերակին, համաձայն որի սուզանավում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում հրդեհ է բռնկվել, իսկ երկրորդ պայթյունն առաջացել է, երբ սուզանավը հասել է ծովի հատակին:

Շատերը վստահ են, որ անձնակազմի մի մասը հնարավոր կլիներ փրկել, եթե ռուսները թույլ տային բրիտանական և նորվեգական նավերին ավելի շուտ սկսել իրենց փրկարարական աշխատանքները:

Ֆիլմը մարտի 14-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Երեխա, որը դառնալու է թագավոր/Рождённый стать королем/The Kid Who Would Be King

ռեժ.՝Ջո Քորնիշ
դերերում՝Դենիս Գոֆ, Լուիս Էշբորն Սերքիս ևն 

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 12-ամյա Ալեքսի շուրջ: Տղայի հանգիստ կյանքին վերջ է դրվում այն պահին, երբ ի զարմանս իրեն նա հայտնաբերում է Էսկալիբուր թուրը, որը ժամանակին պատկանել է Արթուր թագավորին: Անհաջողակ տղան պատկերացում էլ չունի, թե ինչ պետք է անի այդ թրեվ և թե ինչ լուրջ իրավիճակում է հայտնվել: Հետադարձ ճանապարհ չկա և Ալեքսն ընկերների հետ պետք է պայքարի չար հրաշագործ Մորգանայի դեմ, որը լուրջ սպառնալիք է երկրի համար:

Ֆիլմը մարտի 14-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Ոչնչացնողը/Время возмездия/Destroyer

ռեժ.՝Քերին Կուսամա
դերերում՝ Նիկոլ Քիդման, Թոբի Քեբել ևն

Ֆիլմը ցուցադրվել է Տորոնտոյի կինոփառատոնում, իսկ Նիկոլ Քիդմանն արդեն հասցրել է նոմինացվել «Ոսկե Գլոբուսի»՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Գլխավոր հերոսուհին, որին մարմնավորում է Քիդմանը, փխրուն և շատ գեղեցիկ Էրինն է, որը դառնում է լոսանջելեսյան հանցագործ միավորման անդամ: Հենց այստեղ Էրինը սիրահարվում է գործընկերներից մեկին, սակայն, այստեղ են ասել. «Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ»…
Հերթական հանձնարարության ժամանակ խնդիրներ են առաջ գալիս, որոնք մեկընդմիշտ փոխում են Էրինի կյանքը: Տարիներ են անցնում, բայց անցյալից, ինչպես ասում են, չես փախչի. այն նորից վերադառնում է, և այս անգամ Էրինը չունի ընտրության ոչ մի հնարավորություն՝ նա կլինի դաժան, շատ դաժան:

Ֆիլմը մարտի 14-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

 

Հրաշքների այգի/Волшебный парк Джун/Wonder Park

ռեժ.՝Ջոշ Ապելբաում ևն
դերերում՝ Բրիանա Դենսկի, Ջենիֆեր Գարներ ևն

Փոքրիկ Ջունը հավատում է երազների և ապրում է մտացածին աշխարհում: Օրերից մի օր Ջունը հասկանում է, որ իր կողմից հորինված զվարճանքի Այգին իրականում գոյություն ունի և դրան լուրջ վտանգ է սպառնում: Ջունն ամեն ինչի պատրաստ է, որ փրկի իր երազանքների այգին և այս հարցում նրան օգնության են գալիս Այգու բնակիչները՝ բարի և անվախ կենդանիները:

Մուլտֆիլմը մարտի 21-ից կարող եք դիտել մեծ էկրանին:

Շարունակելի…

Ցանկը տրամադրել է Cinema Star-ը