Logo

Հարուկի Մուրակամիի պատվածքի հիման վրա ստեղծված "Drive my car" ֆիլմը՝ ոսկե արձանիկի հավակնորդ

Հեղինակ
Դինա Սամվելյան
20:41 / 18.03.2022Կինո
null

Անցած ապրիլին անցկացված «Օսկար»-ի հետհամաճարակային առաջին արարողությունը հանդիսատեսի համար իսկական էմոցիոնալ ցնցում էր. Քլոե Չժաոն դարձավ առաջին ոչ սպիտակամորթ կինը, որն արժանացավ լավագույն ռեժիսորի մրցանակին, Ֆրենսիս ՄակԴորմանը բառացիորեն բղավեց բեմի վրա, իսկ Էնթոնի Հոփքինսը հաղթեց ֆավորիտ Չեդվիկ Բոսմանին և ճանաչվեց լավագույն դերասան:

Իսկ ի՞նչ սպասել 2022 թվականին 94-րդ արարողությունից: Այն կկայանա մարտի 27-ին, արարողությունը կվերադառնա ԱՄՆ Հոլիվուդի Dolby Theatre:

Թեկնածուների անունները հայտնի են փետրվարի 8-ից: Լավագույն ֆիլմի համար կպայքարի 10 ֆիլմ՝

• Belfast

• CODA

• Don't Look Up

• Drive My Car

• Dune, King Richard

• Licorice Pizza

• Nightmare Alley

• The Power of the Dog

• West Side Story

Հերթով կներկայացնենք Ամերիկյան կինոակադեմիայի ոսկե արձանիկի հավակնորդ ֆիլմերը, այսօր՝ Ռյուսուկե Համագուչիի “Drive My Car” ֆիլմի մասին:

Drive My Car/ «Վարիր իմ մեքենան»

Թատրոնի հայտնի ռեժիսոր Յուսուկե Կաֆուկուն կնոջ անսպասելի մահից երկու տարի անց առաջարկ է ստանում բեմադրել «Քեռի Վանյա» պիեսը Հիրոսիմայի թատերական փառատոնում։ Պայմանագրի համաձայն՝ երիտասարդ ռեժիսորը չի կարողանա ինքնուրույն վարել մեքենան, հետևաբար այն կվարի այլ մարդ՝ Միսակի Ուաթարիի անվամբ քչախոս մի աղջնակ: Միսակին Յուսուկեին կտեղափոխի կարմիր Saab 900-ով:

Պրեմիերան մոտենում է, թատերախմբի լարվածությունը՝ մեծանում: Ռեժիսորն առերեսվեում է հանգուցյալ կնոջ գաղտնիքներին: Իսկ Միսակին փորձում է գլուխ հանել սեփական անցյալի խնդիրներից։

Սկիզբը...

Յուսուկեն պրոֆեսիոնալ դերասան էր: Ամեն դերի հետ դերասանն իրենից մի փոքր մասնիկ էր կորցնում, և վայրը, ուր նա վերադառնում էր յուրաքանչյուր ներկայացումից հետո, երբեք նույնը չէր, որը եղել է իր թողնելուց հետո: Սակայն դերասանի համար ամենաողբերգականն իրական կյանքում ձևացնելն էր․ Կաֆուկուի նպատակն էր նորից գտնել իրեն:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Կաֆուկուն և նրա կինը՝ Օտոն, ում հետ նա ծանոթացել էր ֆիլմի նկարահանումների ժամանակ, կորցրեցին իրենց երեխային։ Նրանք ունեին դուստր, որը մահացավ թոքաբորբից ընդամենը չորս տարեկան հասակում։ Երեխայի հանկարծակի մահը զույգի կյանքը մղձավանջի վերածեց․ Օտոն հեռացավ կինոյից, իսկ Կաֆուկուն մխիթարություն գտավ բեմում, այն վայրում, որին նա միշտ պատկանել էր:

Ֆիլմի անգլերեն անվանումը՝ «Drive My Car» վերաբերում է ոչ միայն Beatles-ի հայտնի երգին, այլև համարվում է որպես իդիոմա, որը կոչ է՝ «Եկեք սեքսով զբաղվենք»:

Ֆիլմը հիմնված է Հարուկի Մուրակամիի 2014 թվականին հրապարակած կարճ պատմվածքի վրա։

Իրականում, հիմնական պատմությունը սկսվում է էկրանի ցուցադրումից մեկ ժամ անց, իսկ տիտրերը հայտնվում են միայն հիսուներորդ րոպեին: