Logo

Եգիպտական բուրգերի առեղծվածը

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 13.09.2018ՄՇԱԿՈՒՅԹ
Egypt Pyramid The Great Sphinx of Giza with the Pyramid of Khafra in the background Desktop Wallapepr for Mobile phones Tablet and PC 2560x1440 - Եգիպտական բուրգերի առեղծվածը

Գիզայի սարահարթում գտնվող եգիպտական բուրգերն անկասկած աշխարհի ամենաֆենոմենալ երևույթներից մեկն են: Մարդկությանն այդքան հայտնի այս հրաշալիքների մասին, սակայն, քիչ բան է հայտնի. ինչո՞ւ, ինչպե՞ս և վերջապես ո՞վ է կառուցել դրանք:

Եգիպտական բուրգերի առեղծվածը մինչև օրս բացահայտված չէ: Գիտնականները մի շարք տարբեր տեսություններով են բացատրում դրանց ստեղծումը: Մի մասը պնդում է, որ բուրգերն ունեն շատ բարդ կառուցվածք, այնքան բարդ, որ անգամ ներկայիս ժամանակներում որևէ շինարարական կազմակերպություն դժվար թե կարողանա կառուցել նման կառուցվածք ունեցող կոնստրուկցիա: Գիզայի բրգային համալիրի երեք բուրգերի գագաթները միանգամայն համընկնում են որսորդ համաստեղության 3 վառ աստղերի հետ:  Բացի այդ բուրգերի ներսում միշտ նույն ջերմաստիճանն է, և այնտեղ մարդիկ և սննդամթերքն ավելի թարմ են պահպանվում, իսկ բույսերն ավելի արագ են աճում: Նշանակում է, որ այս ամենն ուղղակի չի կարող պատահականություն լինել: 

Ըստ գիտնականների եգիպտական բուրգերը կառուցվել են մ.թ.ա. 28-16-րդ դարերում: Որոշ հետազոտողներ պնդում են, որ դրանք կառուցել են ստրուկները, սակայն ինչպե՞ս կարող էին այդքան ճշգրիտ օբյեկտները կառուցվել ստրուկների կողմից:  Կա տեսակետ, որ դրանց հատակագիծը կազմել են ժամանակի ամենահմուտ եգիպտացի ճարտարապետները: Ի՞սկ ինչպես են կարողացել իրականացնել հատակագիծն ամենայն ճշտությամբ այն ժամանակներում, երբ, համաձայն շատ աղբյուրների, գոյություն չի ունեցել ոչ մի տեխնիկական սարք:

Այս բոլոր անպատասխան հարցերը պատճառ են դարձել տարբեր վարկածների ստեղծման համար:

Ըստ դրանցից մեկի բուրգերը ստեղծվել են այլմոլորակայինների կամ Ատլանտիդային բնակիչների կողմից: Այս տեսակետի կողմնակիցներից ոմանք կարծում են, որ մեկ այլ մոլորակի բնակիչներ օգնության են եկել եգիպտացիներին իրենց գերհզոր տեխնիկաներով ու միասին կառուցել բուրգերը, իսկ ոմանք՝ որ նրանք դա արել են միանգամայն միայնակ:

ALIEN BUILDERS SUPERVISING EGYPTIAN GIZA PYRAMID CONSTRUCTION 960x540 - Եգիպտական բուրգերի առեղծվածը

Egypt Vehicles - Եգիպտական բուրգերի առեղծվածը

Մեկ այլ տեսակետի համաձայն` բուրգերը կառուցվել են «ջրհոսի ժամանակաշրջանում», երբ մարդիկ ապրել են հոգիների հետ միասին, և վերջիններիս օգնությամբ էլ կառուցվել են եգիպտական բուրգերը:

Շատերն են փորձ մտնել ադյտեղ գտնվող փարավոնների դամբարանները, սակայն ապարդյուն: Բուրգերը հսկվում են առեղծվածային պահապանների կողմից:

Ըստ տարածված տեսակետի` դամբարաններից մեկը հսկում է արձանը, որի գլխին օձ է փաթաթված: Օձը խայթում է յուրաքանչյուրին, ով փորձում է մոտենալ դամբարանին: Մյուս դամբարանը հսկում են առեղծվածային ձայները, որոնք այնքան անմարդկային են, որ մարդիկ, բուրգից դուրս գալով, հոգեկան շեղումներ են ստանում: Երրորդ բուրգը հսկում է գերբնական ուժով օժտված քարե արձանը: Ասում են նաև, որ բացի արձաններից, բուրգերը հսկում են հոգիները: Հին եգիպտական աղբյուրներում հիշատակվում է «գերեզմանների տիրակալի» մասին: Նշված աղբյուրի համաձայն «Հոգին երբեմն ստանում է երիտասարդ տղայի կերպարանք, որն ուներ երկար ատամներ և դեղին մաշկ, երբեմն հոգին հայտնվում է ծերունու տեսքով, որը շրջում է դամբարանների մոտ»:

Պետք է նշել՝ եգիպտական բուրգերը միակ առեղծվածային բուրգերը չեն մեր մոլորակում: 1990-ականների սկզբում «Բերմուդյան եռանկյունին» ուսումնասիրող գիտնական Վերգալ Մեյերը մի բուրգ գտավ այնտեղ, որը մոտ 3 անգամ ավելի մեծ է, քան Քեոփսի բուրգը: Այս անհայտ բուրգը գտնվում է 600մ խորության վրա, իսկ նրա մակերևույթը նման է հաստ ապակու: Հետազատողի խոսքով դա ստեղծվել է մոտ 500 տարի առաջ և ուղղակի կապ ունի «Բերմուդյան եռանկյունու» աղետների հետ, բայց ինչպե՞ս: Վերգալ Մեյերն այդ մասին հանրության առջև խոսեց միայն մեկ անգամ, որից հետո ԱՄՆ կառավարությունն այլևս թույլ չտվեց քննարկել նոր հայտնաբերված բուրգը: Ինչո՞ւ, գո՞ւցե կա մի բան, որ Երկիր մոլորակի բնակիչները չպետք է կամ չեն կարող իմանալ: 

Ահա սրանք էին հայտնի եգիպտական բուրգերին շրջապատող գաղտնիքների ու հարցերի մի ամենափոքր մասը, իսկ դուք ինքներդ որոշեք՝ հավատալ-չհավատալ ներկայացված վարկածներին:

crystal pyrimid - Եգիպտական բուրգերի առեղծվածը

Աղբյուրները՝ ancient-code.com, evernews.info, iravaban.net և այլն