Logo

7 ամուսնություն, 8 տղամարդ. Էլիզաբեթ Թեյլորն ու իր ռոմանտիկ արկածները

Հեղինակ
Դինա Սամվելյան
18:00 / 22.03.2022Կինո
Էլիզաբեթ Թեյլոր

Գեղեցկություն, համբավ և բազմաթիվ ռոմանտիկ արկածներ... Էլիզաբեթ Թեյլորը հայտնի է ոչ միայն իր դերերով և  հոլիվուդյան գլամուրի մարմնացում լինելով, այլ նաև իր բազում ամուսնություններով:
Դերասանուհին կարծում էր, որ իր դերերի շնորհիվ ցանկանում է արագ մեծանալ, և դա բացատրում է իր ամուսնությունների հաջորդականությունը։

Էլիզաբեթն առաջին անգամ ամուսնացել է 18 տարեկանում: Առաջին ամուսինը Կոնրադ «Նիկի» Հիլթոն կրտսերն էր՝ հյուրանոցների ցանցի սեփականատեր Կոնրադ Հիլթոնի որդին: Նրանք միասին անցկացրել են ընդամենը 8 ամիս:
Ըստ տեղեկությունների՝ նորապսակները ամուսնալուծվել են Հիլթոնի վատ սովորությունների պատճառով։

Էլիզաբեթ Թեյլոր 1

Երկրորդ անգամ Էլիզաբեթ Թեյլորն ամուսնացել է բրիտանացի դերասան Մայքլ Ուայլդինգի հետ, ով իրենից մեծ էր 20 տարով։ Երկրորդ ամուսնության ժամանակ դերասանուհին կրկնակի մայր է դարձել՝ Մայքլ կրտսերը և Քրիստոֆերը։ 
5 տարվա ամուսնությունից հետո զույգն ամուսնալուծվեց՝ Թեյլորի կարիերայի վերելք ապրելու պատճառով:

Էլիզաբեթ Թեյլոր 2

Ասում են 3-ը հաջողակ թիվ է: Հետևաբար Էլիզաբեթ Թեյլորի երրորդ ամուսնությունը լի էր շքեղ նվերներով ու զարդերով։ 2-րդ ամուսնուց ամուսնալուծվելուց անմիջապես հետո Էլիզաբեթը կրկին ամուսնացավ: Այս անգամ պրոդյուսեր Մայք Թոդի հետ: Զույգն աղջիկ ունեցավ՝ Լիզան:  Նրանք շքեղ կյանքով էին ապրում. Մայքը Փարիզից հատուկ ընթրիք էր մատուցում կնոջը: Սակայն ճոխությունը երկար չտևեց: 1958 թվականին Մայք Թոդը մահանում է ավիավթարից։

Էլիզաբեթ Թեյլոր 3

Երգիչ Էդի Ֆիշերի հետ իր ամուսնությունը հայտնվել էր բոլոր ամսագրերին, բայց ոչ հաճելի համատեքստով: 

Բանն այն է, որ Ֆիշերն ամուսնացած էր դերասանուհի Դեբի Ռեյնոլդսի հետ և թողել էր նրան՝ Թեյլորի հետ ամուսնանալու պատճառով։ Այս փաստը մամուլում բացասական հրապարակումների էր հանգեցրել: Էլիզաբեթ Թեյլորը վստահ էր, որ իրենց մեղրամիսը կտևի 40 տարի, սակայն երդումների փոխանակումից ընդամենը 5 տարի անց զույգն ամուսնալուծվեց։

Էլիզաբեթ Թեյլոր 4

Կլեոպատրայի նկարահանման հրապարակում Էլիզաբեթը սիրահարվել է դերասան Ռիչարդ Բարթոնին։ Նրանք ամուսնացան շատ արագ, նույն ամսին, երբ Թեյլոր և Ֆիշեր զույգն ամուսնալուծվեց:
Զույգը մեկ անգամ չէ, որ քննադատության է ենթարկվել ոչ պատշաճ պահվածքի և բուռն կրքերի համար։ 

Էլիզաբեթ Թեյլոր 5

Բարթոնի և Թեյլորի 10-ամյա ամուսնությունն ավարտվել է 1974 թվականին ամուսնալուծության մասին հեռուստատեսային դրամայում նկարահանվելուց հետո: Բայց 16 ամիս անց նրանք նորից ամուսնացան։ Էլիզաբեթ Թեյլորն ասել է, որ խելագարորեն սիրահարված է Բարթոնին և երբեք ուրիշի հետ չի ամուսնանա: Բայց նրանց երկրորդ ամուսնությունը մեկ տարուց էլ քիչ տևեց, որից հետո Թեյլորը ևս 2 ամուսնական երդում է տվել այլ տղամարդկանց:

Էլիզաբեթ Թեյլոր 6

Թեյլորի 6-րդ ամուսինը քաղաքական գործիչ Ջոն Ուորներն էր։ Նրանց միավորում էր ձիերի նկատմամբ իրենց սերը, սակայն գրեթե 6 տարի անց նրանք նույնպես ամուսնալուծվեցին:

Էլիզաբեթ Թեյլոր 8

Էլիզաբեթ Թեյլորի ամուսնական ցուցակի վերջին տղամարդը շինարար Լարի Ֆորտենսկին է, ով դերասանուհուց փոքր էր 20 տարով։ Բայց, ի տարբերություն Թեյլորի, Ֆորտենսկին սովոր չէր համընդհանուր ուշադրությանը, և 1996 թվականին նրանք նույնպես ամուսնալուծվեցին։

Էլիզաբեթ Թեյլոր 9