Logo

Ելիզավետա Բոյարսկայան, ով հայտնել էր քաղցկեղի մասին՝ կապ է հաստատել հիվանդանոցից

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:31 / 05.09.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Ելիզավետա Բոյարսկայա

Մի քանի օր առաջ երկրպագուները սկսեցին լրջորեն անհանգստանալ թատրոնի և կինոյի 36-ամյա դերասանուհի Ելիզավետա Բոյարսկայայի համար։ Բանն այն է, որ երկար ժամանակ քաղցկեղի մասին հայտնած գեղեցկուհին չի երևում հանրությանը, ինչպես նաև ակտիվություն չի ցուցաբերում սոցիալական ցանցերում։ Միխայիլ Բոյարսկու դուստրը վերջապես կապ է հաստատել՝ Ռուսաստանում արգելված Instagram* հարթակի իր միկրոբլոգում տեղադրելով հիվանդանոցից մի քանի տեսանյութ։ Կադրերում երևում է դերասանուհու 3-ամյա տղան, ով շրջում է կաբինետներում և զրուցում բժշկի հետ։

«Մեր սիրելի բժիշկը և օստեոպաթիայի կենտրոնը տեղափոխվել են նոր հարմարավետ տուն։ Շնորհավորում եմ բնակարանամուտը։ Տասը տարի ուրախությամբ և սիրով մենք Օլգա Յուրիևնային վստահում ենք ամենաթանկը՝ ողջ ընտանիքի առողջությունը»,- գրել է Բոյարսկայան։

Համացանցում ակտիվորեն արձագանքել են հրապարակված տեսանյութին։

Հիշեցնենք, որ 2010 թվականին Ելիզավետա Բոյարսկայան ամուսնացավ իր բեմական գործընկեր Մաքսիմ Մատվեևի հետ։ Զույգը երկու որդի ունի՝ 10-ամյա Անդրեյը և 3-ամյա Գրիգորին։