Logo

Էմինեմի և Ռիհաննայի «Love the Way You Lie»-ը հայերեն թարգմանությամբ

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 30.01.2019ՄՇԱԿՈՒՅԹ
.jpg - Էմինեմի և Ռիհաննայի «Love the Way You Lie»-ը հայերեն թարգմանությամբ

Էմինեմ, Ռիհաննա՝ «Love The Way You Lie»/ «Սիրում եմ՝ ինչպես ես ստում»

Ռիհաննա

Ուղղակի կկանգնե՞ս ու կնայե՞ս՝ ինչպես եմ վառվում, 

Բայց, բան չկա, որովհետև սիրում եմ՝ ինչպես եմ ցավը զգում: 

Ուղղակի կկանգնե՞ս ու կնայե՞ս՝ ինչպես եմ լաց լինում,

Բայց, բան չկա, որովհետև սիրում եմ՝ ինչպես ես ստում: 

Սիրում եմ ինչպես ես ստում: 

Էմինեմ 

Չեմ կարող ասել՝ ի՞նչ է սա իրականում, միայն կարող եմ ասել՝ ինչպես եմ զգում, 

Եվ հենց հիմա, ասես, մի պողպատե դանակ է խրված իմ շնչափողում: 

Չեմ կարողանում շնչել, բայց դեռ պայքարում եմ այնքան, որքան կարողանում եմ, 

Այնքան ժամանակ, մինչև սխալս ճիշտ կթվա:

Ասես օդում եմ՝

Նրա սիրով ներարկված, նրա ատելությամբ հարբած: 

Թվում է ներկ եմ շնչում, 

Ես սիրում եմ նրան ավելի շատ, երբ տառապում եմ ու շնչահեղձ լինում,

Եվ հենց այն պահին, երբ ես խեղդվում եմ, նա ինձ վերակենդանացնում է: 

Գրողը տանի, նա ատում է ինձ և ես սիրում եմ դա. «Սպասիր, ո՞ւր ես գնում»:

«Հեռանում եմ քեզնից», «Ո՛չ, չես գնում: Հե՛տ արի». 

Մենք հետ ենք գնում, ամեն ինչ նորից սկսում: 

Ուղղակի խելագարեցնող է, որովհետև, երբ ամեն ինչ լավ է, հիանալի է, 

Ես Սուպերմենն եմ՝ քամին իմ ետևում, իսկ նա՝ Լոիս Լեյնն է:  

Բայց երբ ամեն ինչ վատ է, ես այնքան եմ ամաչում, 

Ես պոռթկում եմ՝ «Ո՞վ է այդ տղան», ես նույնիսկ անունը չգիտեմ նրա: 

Ես ձեռք բարձրացրի նրա վրա, երբեք էլ չեմ ընկնի այդքան ցած, 

Գուցե չգիտեմ՝ որքան ուժեղ է հարվածն իմ: 

Ռիհաննա 

Ուղղակի կկանգնե՞ս ու կնայե՞ս՝ ինչպես եմ վառվում, 

Բայց, բան չկա, որովհետև սիրում եմ՝ ինչպես եմ ցավը զգում: 

Ուղղակի կկանգնե՞ս ու կնայե՞ս՝ ինչպես եմ լաց լինում,

Բայց, բան չկա, որովհետև սիրում եմ՝ ինչպես ես ստում: 

Սիրում եմ ինչպես ես ստում: 

Էմինեմ

Երբևէ սիրե՞լ եք մեկին այնքան շատ, 

Որ հազիվ եք կարողացել շնչել, երբ նրանց հետ եք եղել:

Երբևէ հանդիպե՞լ եք մեկին ու ձեզնից ոչ մեկը չի հասկացել, թե ինչ ուժ է հարվածել: 

Ունեցե՞լ եք այդ տաք աղոտ զգացումը, սարսուռները, ես էլ եմ զգացել դրանք, 

Բայց հիմա գրողի տարած ձեր սիրտը խառնում է ամեն անգամ, երբ նրան նայում եք: 

Երդվել էիք, որ չեք հարվածի նրան, երբեք չեք ցավեցնի, 

Հիմա դուք գոռում եք իրար վրա, 

Թույն եք թքում բառերում, երբ արտաբերում եք դրանք: 

Հրում եք, ձգում միմյանց մազերը, ճանկռում, պատռում, կծում միմյանց, 

Գետնին գցում, ամուր սեղմում՝

Տարված ներկա րոպեով: 

Բարկությունն է գլուխ բարձրացրել, երկուսիդ կառավարել,

Ուրեմն, ասում են, ավելի լավ է բաժանվեք:  

Կարծում եմ՝ նրանք չգիտեն քեզ, 

Որովհետև այսօր դա երեկ էր, իսկ երեկն անցյալում է, 

Նոր օր է, թվում է՝ ջարդված սկավառակը նորից պտտվում է: 

Բայց դու խոստացել էիր նրան՝ մյուս անգամ կզիջես, 

Չես ստանա մեկ այլ հնարավորություն, կյանքը Nintendo խաղ չէ: 

Բայց դու նորից խաբեցիր, 

Հիմա պատուհանից տեսնում ես՝ ինչպես է հեռանում, 

Գուցե դրա համար են պատուհանի շրջանակ* անվանում:

Ռիհաննա

Ուղղակի կկանգնե՞ս ու կնայե՞ս՝ ինչպես եմ վառվում, 

Բայց, բան չկա, որովհետև սիրում եմ՝ ինչպես եմ ցավը զգում: 

Ուղղակի կկանգնե՞ս ու կնայե՞ս՝ ինչպես եմ լաց լինում,

Բայց, բան չկա, որովհետև սիրում եմ՝ ինչպես ես ստում: 

Սիրում եմ ինչպես ես ստում: 

Էմինեմ 

Գիտեմ՝ ասացինք ու արեցինք բաներ առանց մտածելու, 

Եվ նույնը կրկնեցինք, անցանք նույն ռեժիմներին, 

Բայց քո բնավորությունն այնքան վատն է, որքան իմը, 

Դու նույնն ես, ինչ ես, երբ հարցը սիրուն է վերաբերում: 

Դու ինձ պես կույր ես, փոքրի՛կս: Խնդրում եմ,

Հետ արի, դու մեղք չունես, ես էի: 

Գուցե մեր հարաբերություններն այնքան խենթ չեն, որքան թվում է, 

Գուցե այսպես է լինում, երբ փոթորիկը հրաբխի է հանդիպում: 

Միայն գիտեմ, որ քեզ չափազանց շատ եմ սիրում հեռանալու համար, 

Նե՛րս արի, վերցրո՛ւ ճամպրուկներդ մայթի վրայից:

Չե՞ս լսում անկեղծություն ձայնիս մեջ, երբ քեզ հետ եմ խոսում:

Ասացի՝ իմ մեղքն է, նայի՛ր աչքերիս մեջ, 

Հաջորդ անգամ, երբ բարկանամ, բռունցքս պատին կուղղեմ: 

Հաջո՞րդ անգամ: Ո՛չ, «հաջորդ անգամ» չի լինի: 

Ներողություն եմ խնդրում, նույնիսկ երբ գիտեմ, որ ստեր եմ ասում:

Հոգնել եմ խաղերից, ուղղակի ուզում եմ, որ ետ գա: 

Գիտեմ՝ ստախոս եմ, բայց, գրողը տանի, եթե նորից փորձի հեռանալ,

Նրան անկողնուն կկապեմ, տունը կայրեմ ու ուղղակի… 

Ռիհաննա 

Ուղղակի կկանգնե՞ս ու կնայե՞ս՝ ինչպես եմ վառվում, 

Բայց, բան չկա, որովհետև սիրում եմ՝ ինչպես եմ ցավը զգում: 

Ուղղակի կկանգնե՞ս ու կնայե՞ս՝ ինչպես եմ լաց լինում,

Բայց, բան չկա, որովհետև սիրում եմ՝ ինչպես ես ստում: 

Սիրում եմ ինչպես ես ստում: 

*Պատուհանի շրջանակն անգլերեն՝ window pane. կարդացվում է անգլերեն «ցավ»՝ pain, բառի նմանությամբ

Ցանկի բոլոր երգերի թարգմանությունը՝ VNews 

Կարդացեք նաև՝

PSY-ի «Gangnam Style»-ը հայերեն 

System Of A Down-ի «Chop Suey!»-ը հայերեն

Capital Cities-ի «Safe And Sound»-ը հայերեն

Clean Bandit-ի «Rockabye»-ը հայերեն

Շառլ Ազնավուրի «She»-ն հայերեն 

Twenty One Pilots-ի «Heathens»-ը հայերեն

Նետտայի «Toy»-ը հայերեն

Ադելի «Hello»-ն հայերեն

Rag’n’Bone Man-ի «Human»-ը հայերեն 

Ջասթին Թիմբերլեյքի «Mirrors»-ը հայերեն 

Imagine Dragons «Demons-ի հայերեն 

Սթրոմայի «Formidable»-ն հայերեն 

Maroon 5-ի «Girls Like You»-ն հայերեն 

Սելին Դիոնի «My Heart Will Go On»-ը հայերեն

Քրիստինա Ագիլերայի «Hurt»-ը հայերեն 

BTS-ի «Spring Day»-ը հայերեն 

Մրայա Քերիի «All I Want For Christmas Is You»-ն հայերեն 

Լեդի Գագայի և Բրեդլի Քուփերի «Shallow»-ն հայերեն 

The Weeknd-ի «Call Out My Name»-ը հայերեն