Logo

Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներ

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 20.11.2017Գրադարան
IMGL6528 - Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներ

Նոյեմբերի 18-ին «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում կայացավ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Թարգմանիչ՝ Շուշանիկ Թամրազյան:

Եվ քանի որ Էքզյուպերին սիրված և ճանաչված է բոլորի կողմից առանց բացառության, նրա անվան հետ կապված ցանկացած նորություն մեծ հետաքրքրություն է առաջացնում ամենուր: Նրա «Փոքրիկ իշխանը» բոլոր ժամանակների ամենակարդացված, կարդացվող և սիրված գործերից է: Պարզվում՝ Էքզյուպերի էլի գրվածքներ ունի, որոնք առաջին անգամ են հայերեն թարգմանվում:
Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարբեր տարիներին գրած պատմվածքները, խոհագրությունները, հուշերը. իր կյանքի, օդաչուի մասնակգիտության, ընկերների, անապատի, օազիսի, անապատի թափառական ցեղերի կենսակերպի մասին:

Շնորհանդեսի ընթացքում անդրադառնալով գրքին՝ «Էդիթ Պրինտ»-ի հիմնադիր տնօրեն Մկրտիչ Կարապետյանը նշեց, որ առաջիկայում լույս կընծայվեն Էքզյուպերիի մյուս՝ «Գիշերային թռիչքը», «Ռազմական օդաչուն», «Նամակ պատանդին», «Ցիտադել» գրքերը:

«Այս ստեղծագործությունն, ըստ էության, խոհագրությունների, տարբեր տարիներին գրված պատումների, ակնարկների ժողովածու է: Էքզյուպերին դրանք գրել է օդագնացության տարիների ընթացքում: Պատմությունների առանցքում որոնող մարդու ճակատագիրն է, մարդ, որի՝ առավել բարձրի, գեղեցիկի որոնումը կարող է հասցնել մինչև Սահարայի անապատ: Կենսագրական հենքի վրա ստեղծված գործ է և չի կարող չհուզել ցանկացած ընթերցողի: Ամեն ինչի հիմքում անձնական փորձն է»,-նշում է գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը:

IMGL6525 - Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներIMGL6528 - Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներIMGL6530 - Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներIMGL6532 - Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներ  IMGL6540 - Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներIMGL6543 - Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներIMGL6548 - Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներIMGL6562 - Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներIMGL6565 - Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներIMGL6567 - Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներIMGL6573 - Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներIMGL6575 - Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներIMGL6577 - Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներIMGL6578 - Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներ     IMGL6595 - Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներIMGL6613 - Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը. լուսանկարներ