Logo

Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարները

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 29.04.2019Կինո
es ashxatum em 2 17 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարները

Ալֆրեդո Ջեյմս Պաչինոն, կամ նույն ինքը՝ Ալ Պաչինոն մեծացել է Արևելյան Հարլեմում, Նյու Յորք, ԱՄՆ: Ալ Պաչինոյին օրինակելի աշակերտ չես անվանի: Նրա մանկությունն անցել է շատ անկարգ շրջանում և այն, ինչ նա տեսել է շուրջբոլորը, ընդօրինակել է: 9-ամյա տղան ծխում էր, իսկ մի քանի տարի անց իրեն ալկոհոլին է նվիրում: Դպրոցում և բակում անախորժություններն անպակաս էին նրանից և նման պահվածքը չէր կարող չանդրադառնալ առաջադիմության վրա: 17 տարեկանում վատ վարքի, ցածր գնահատականների, ըմբոստության և ուսուցիչներին անընդհատ կոպտելու պատճառով Ալ Պաչինոյին հեռացնում են դպրոցից:

Այս ամենն իր արտացոլանքն է գտել այն բոլոր կերպարներում, որոնց մարմնավորել է Պաչինոն, և թեպետ նրա ֆիլմացանկում գերակշռում են «վատ տղաների» կերպարները, սա բնավ չի նշանակում, որ դրական հերոսները Պաչինոյին դժվարությամբ են տրվել և տրվում:

«Ես երիտասարդ էի, շատ երիտասարդ, երբ հասկացա, որ սիրում եմ դերասանություն անել: Ինձ շատ դուրս չէին թողնում և քանի դեռ տանը փակված էի՝ կրկնօրինակում էի այն ֆիլմերի հերոսներին, որոնք դիտել էի մայրիկիս հետ: Երբեմն, երբ մայրս տուն էր գալիս, միասին գնում էինք կինոթատրոն ֆիլմ դիտելու՝ դա էր մեր իդեալական երեկոն»,- Ալ Պաչինո:

Ալ Պաչինոյի կերպարները գրավիչ են, խարիզմատիկ և աչքին դուրեկան, շատ դուրեկան: Պաչինոյին կարելի է դասել այն դերասանների շարքին, որոնք իրենց աշխատանքի և գործին նվիրվելու անհագ ցանկությամբ մեծ ներդրում ունեցան կինեմատոգրաֆի մեջ:

Ահա երիտասարդ Ալ Պաչինոյի արխիվային լուսանկարներից մի քանիսը:

տես նաև՝Ալ Պաչինոն ասում է…

young al pacino 1 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարներըyoung al pacino 2 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարներըyoung al pacino 3 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարներըyoung al pacino 4 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարներըyoung al pacino 5 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարներըyoung al pacino 6 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարներըyoung al pacino 7 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարներըyoung al pacino 8 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարներըyoung al pacino 9 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարներըyoung al pacino 10 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարներըyoung al pacino 11 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարներըyoung al pacino 12 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարներըyoung al pacino 13 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարներըyoung al pacino 14 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարներըyoung al pacino 15 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարներըyoung al pacino 16 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարներըyoung al pacino 17 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարներըyoung al pacino 18 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարներըyoung al pacino 19 960x753 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարներըyoung al pacino 20 960x720 - Երիտասարդ Ալ Պաչինոյի վինտաժային լուսանկարները

Աղբյուր՝ vintag.es

տես նաև՝Այն, ինչ պետք է իմանալ օսկարակիր Ալ Պաչինոյի մասին