Logo

Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը` «Ֆլեշ» ֆիլմի պրեմիերային

17:35 / 13.06.2023Պրեմիերա
null

Նախօրեին տեղի է ունեցել «Ֆլեշ» ֆիլմի պրեմիերան: Բացի Էզրա Միլլերից, միջոցառմանը ներկա են եղել Ջեսիկա Չեսթեյնը՝ Oscar de la Renta-ի զգեստով, «Գահերի խաղի» աստղ Նիկոլայ Քոսթեր-Վալդաուն, «Էյֆորիա» և «Կուռքը» ֆիլմերի ռեժիսորը, ինչպես նաև Ջենիֆեր Լոպես-Բեն Աֆլեք զույգը:

Ֆիլմի ռեժիսորն է Անդրես Մուսկետտին, իսկ սցենարիստը՝ Քրիստինա Հոդսոնը։ Բացի Էզրա Միլլերից, ֆիլմում նկարահանվել են Սաշա Կալլեն, Մայքլ Շենոնը, Ռոն Լիվինգսթոնը, Մարիբել Վերդուն, Քիրսի Քլեմոնսը, Անտյե Տրաուեն և Մայքլ Քիթոնը։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի հունիսի 16-ին։