Logo

Երկու հանճահրեղ անուն մեկ հարթակում

Հեղինակ
naira-art
00:00 / 13.02.2020Արվեստանոց
222 6 - Երկու հանճահրեղ անուն մեկ հարթակում

Հայաստանի ազգային պատկերասրահում սպասվող «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը հավակնում է դառնալ 2020 թվականի գլխավոր մշակութային իրադարձությունը: Երկարաժամկետ բանակցություններից հետո պատկերասարահը կհյուրընկալի 20-րդ դարի մեծագույն երկու իսպանացիներին:

Սալվադոր Դալի և Պաբլո Պիկասո

picaso - Երկու հանճահրեղ անուն մեկ հարթակում

Երկու անուն, որոնք նման մասշտաբով ու արվեստի գործերի նման բազմազանությամբ երբևէ չեն ցուցադրվել մեր երկրում:

unnamed 9 - Երկու հանճահրեղ անուն մեկ հարթակում

Ամենահանճարեղ կուբիստի ու ամենահանճարեղ սյուռեալիստի հանդիպումը մեր երկրի գլխավոր թանգարանում կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի և «Искусство Наций» հիմնադրամի ջանքերով ու միջոցներով:

1581411176 4872230 - Երկու հանճահրեղ անուն մեկ հարթակում

Ցուցահանդեսում կներկայացվեն  Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն՝ մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից:
Նախագիծն արդեն ներկայացվել է շուրջ 11 երկրներում: Հավաքածուն 4-րդն է իր մեծությամբ՝ մասնավոր հավաքածուների մեջ:

1581411176 3159527 - Երկու հանճահրեղ անուն մեկ հարթակում

Սա Դալիի քանդակի՝ ամենամեծ, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է ողջ աշխարհում:

1581411176 4250330 - Երկու հանճահրեղ անուն մեկ հարթակում
Մոսկվայի ցուցահանդեսի պաստառը

Նախորդ երկրներում բացված ցուցահանդեսները ունեցել են միանման գովազդային պաստառներ, սակայն ինչպես պատկերասրահի տնօրենն է վստահեցնում. «Մենք բոլորից տարբերվելու ու յուրովի ներկայանալու առողջ հավակնություններ ունենք: Հենց այդ նպատակով պատրաստել ենք այս երկու հանճարեղ դեմքերին բնորոշող գովազդային պաստառ և հոլովակ, որոնք կներկայացնենք ըստ  նախատեսված ժամանակացույցի»:

Banner 315x21 1 960x1394 - Երկու հանճահրեղ անուն մեկ հարթակում

Ցուցահանդեսի մանրամասները թանգարանն ու թանգարանի աշխատակիցները ամբողջությամբ չեն ներկայացնում՝ պահպանելով հետաքրքրությունը, ինտրիգն ու անակնկալները:

Ցուցահանդեսը կգործի մարտի 7-ից մինչև ապրիլի 26-ը: