Logo

Էրմիտաժն ընդգրկվել է աշխարհի լավագույն տեսարժան վայրերի ցանկում

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:36 / 22.03.2023Արվեստանոց
Էրմիտաժ-2023

Էրմիտաժն ընդգրկվել է աշխարհի լավագույն տեսարժան վայրերի վարկանիշային ցանկում՝ ըստ Stasher վերլուծական հարթակի։ Ռուսական պետական ​​թանգարանը ցուցակում զբաղեցրել է 25-րդ տեղը։ Այն առաջ է անցել Լուվրից, Օրսեի թանգարանից, Նյու Յորքի կենտրոնական Թայմս Սքվերից և Չինական մեծ պատից։

Գնահատման հիմնական չափանիշներն են եղել զբոսաշրջիկների արձագանքը, տվյալ վայրի հեռավորությունը մոտակա օդանավակայանից, սոցիալական ցանցերում դրա հանրաճանաչությունը և մոտակայքում գտնվող հյուրանոցների առկայությունը:

Առաջին վեց տեղերը զբաղեցրել են․

  • Իսպանիայի հրապարակը (Սևիլյա, Իսպանիա),
  • Մատերհորն գագաթը (Վալե, Շվեյցարիա),
  • Պյուի դյու Ֆու թեմատիկ պարկը (Ֆրանսիա),
  • Կորդովայի մզկիթը (Կորդովա, Իսպանիա),
  • Շեյխ Զայիդի մզկիթը (Աբու Դաբի, ԱՄԷ),
  • Վան Գոգի թանգարանը (Ամստերդամ, Նիդեռլանդներ)։

Լավագույն տեսարժան վայրերի թվում են նաև հունական Ակրոպոլիսը, Բուդապեշտում Հունգարիայի խորհրդարանի շենքը, վերջին տեղում Հոլիվուդի Փառքի ծառուղին է։