Logo

Ես Դանիել Երաժիշտն եմ․․․

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 13.04.2020Երաժիշտներ
Բացառիկ
13329429 487185034819724 4921913563176957133 o - Ես Դանիել Երաժիշտն եմ․․․

Երբ ես 18 տարեկան էի․․․ նոր էի ընդունվել Կոմիտասի անվան կոնսերվատորիա: Ջութակահար էի՝ դիրիժոր դառնալու երազանքով:

Իսկ հիմա դարձել եմ․․․ դասախոս՝ նույն կոնսերվատորիայում:

Երիտասարդությունը մի բան է,․․․ որ զարդարում է մեր գոյությունը՝ ինչպես Նժդեհն է ասել. «Երիտասարդությո՜ւն, աշխարհի անգերազանցելի  գեղեցկությունն ես դու, երբ բարձրանպատակ ես»:

Այսօրվա  երիտասարդությունը․․․ հենց Նժդեհի ասած երիտասարդությունն է, քանզի մեծ առաքելություն  ունի  պահպանելու և շենացնելու  այն  արժեքները, որոնք ձեռք են բերվել կյանքի գնով: Ամենավառ վկայությունը՝ Ապրիլյան պատերազմն էր և Թավշյա Հեղափոխությունը:

Թեպետ գիտեք, կան բաներ․․․ որոնք  խանգարում են երիտասարդությանը, շեղում վեհ իդեալներից, ազգային արժեքներից:  Դա գլոբալիզացիան է, «չարվեստն» է («ոչ» և «չար») հակամշակույթը, շոու-բիզնեսը և այլն:

Երկար ապրած մարդը․․․ մի առավելություն ունի: Ավելի լավ, քան Ֆրենսիս Բեկոնը, չեմ կարող ասել. «Երկար կյանքը մի առավելություն ունի՝ մարդը հասցնում է գիտակցել իր սխալները և ժամանակ է ունենում զղջալու»:

Վատ սովորությունները տարիների ընթացքում․․․ վերածվում են բնավորության, ինչը արդեն խանգարում է նաև շրջապատին:

Կյանքում ամենակարևորն  այդուհանդերձ․․․ ՍԵՐՆ է:

Բայցևայնպես․․․Սերը չի նշանակում թուլություն, ամենաթողություն: Դաժան է ասել Նիցշեն. «Աստվածն էլ իր ԴԺՈԽՔՆ ունի՝ դա իր սերն է մարդկանց հանդեպ»:

Իմ ամենահավատարիմ ընկերը․․․ նա է, ում ես եմ հավատարիմ:

Իսկ երաժշտությունը․․․ Աստծու հետ խոսելու, խոստովանելու, Նրան գովերգելու լեզուն է:

Հիմա մտածում եմ, որ անիմաստ երկար ժամանակ եմ կորցրել․․․ անզգա, նյութապաշտ մարդկանց  ոգեղեն արժեքներ ներշնչելու անհաջող փորձերում:

Մարդիկ ողջ կյանքում փնտրում են երջանկություն, մինչդեռ․․․ ինչպես Դոստոևսկին է ասել. «Մարդը դժբախտ է, քանի որ չի իմանում, որ երջանիկ է»:

Իսկ ես հիմա հասկացել եմ մի կարևոր բան․․․ որ, չկա ավելի մեծ երջանկություն, քան խաղաղությունը, ինչպես Բեթհովենն էր ասում՝ ներսի և դրսի խաղաղությունը:

Կոմիտասը․․․ ինքն էր փնտրում այդպիսի խաղաղություն և ի զորու էր ինքը հոգու խաղաղություն պարգևել, պատահական չէ, որ ֆրանսիացի մեծանուն երաժշտագետ  Լուի Լալուան, նկարագրելով Կոմիտասի փարիզյան համերգը, նրա երգեցողությունը («Տիրամայրն» տաղը), գրել է. « Մենք զգացինք Աստծու ներկայությունը»:

Երաժիշտ լինել․․․ կնշանակի երջանիկ լինել: Գարսիա Լորկան կասեր. «Ամենատխուր ուրախությունը երաժիշտ լինելն  է»: (Հատկապես, «Դանիել Երաժիշտ» ճճճ):

Հայկական երաժշտությունը միշտ պատմում է․․․ հայ ժողովրդի, համամարդկային  վեհ իդեալների, մեր «երկիր դրախտավայրի», մեր կորսված դրախտի մասին, քանզի երաժշտությունը՝ «ամենեն մաքուր հայելին է ցեղին» (Կոմիտաս):

Իսկ ես երաժշտության միջոցով միշտ փորձել եմ․․․ արտացոլել Գեղեցիկը, Ճշմարիտը, և Բարին, այսինքն, «աստվածայինը», քանի որ երաժիշտը Սուրբ Հոգու «նվագարանն է»: Չէ՞ որ, ըստ Բախի, երաժշտությունը կոչված է փառաբանելու Արարչին և նպաստելու մարդկային հոգու փրկությանը:

Այսօր, երեկ, վաղը ու միշտ․․․ պիտի ծառայել հանուն  հայ ժողովրդի դարավոր երազանքի իրականացմանը:

Հին հայկականը, ազգայինն ու ավանդականը․․․ մեր ժողովրդի ապագայի առհավատչյան են:  Թե՜ իմաստասիրությունը,  թե՜  պոեզիան, թե՜ երաժշտությունը, որը երջանակահիշատակ Վազգեն Վեհափառ Հայրապետը  բնորոշել է որպես «Սուրբ Հոգով շաղախված»:

Իսկ նոր երաժշտությունը,․․․ դեռ պիտի պատմություն  դառնա:

Ամեն անգամ հուզվում եմ, երբ․․․ դիտում եմ Արարատը:

Մարդ ինքնամեկուսացմամբ է հասնում․․․ ոգու բարձունքներին:

Իսկ ես փորձում եմ․․․ արժանանալ մեր մեծերի, ճգնավորների ավանդին, փորձել ինքս էլ «այրվելով, լուսավորել մերձավորներին»:

Եղել է, չի եղել․․․ Եթե մի բան եղել է, ինչպե՞ս կարող է եղած չլինել:

Իսկ իրականում այնքան էլ բարդ չէ․․․ հասկանալ, որ առանց ճշմարիտ հավատքի մեծ արժեքներ չեն արարվում:

Եվ սերն է, սերն է մեզ առաջ տանում․․․«փշերի միջով առ  աստղեր», «խավարից դեպի լույս»:

Հուսահատություններն  ու ոգևորությունները հաջորդում են իրար․․․Կյանքի «դիալեկտիկան» է, որն ի վերջո պսակվում է Հույսով:

Ես էլ մի ճամփորդ եմ, որը․․․ նույպես բռնել է հավերժի ճամփան:

Ես Դանիել Երաժիշտն եմ, ես,․․․ դեռ պիտի արդարացնեմ, արժանանամ կրելու 11-րդ դարի  շարականագիր, Դանիել Երաժշտի անունը՝ երգիչ, որին Գրիգոր Մագիստրոսը անվանել է «Նոր Օրփեոս»:

 

կարդացեք նաև՝

Ես Ծով Alize՛ Բանուչյանն եմ․․․

Ես Դավիթ Սամվելյանն եմ․․․

Ես Սմբատ Հովհաննիսյանն եմ․․․

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Վարդա Ավետիսյանն եմ…

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Գոհար Գասպարյանն եմ…

Ես Լևոն Շահնուրն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ…