Logo

Ես Գոհար Գասպարյանն եմ…

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 05.12.2018ՄՇԱԿՈՒՅԹ
46884393 2341052532604002 3756423111986118656 n - Ես Գոհար Գասպարյանն եմ...

Երբ ես 18 տարեկան էի… և՛ սովորում էի, և՛ ակտիվ աշխատում, հաճախում տարբեր առիթների ու դեռ ունեի ազատ ժամանակ:

Իսկ հիմա դարձել եմ ավելի… պասիվ, ակտիվությունը սպառվում է ընտանիքիս և «Հայրենեան» հեռուստանախագծիս շրջանականերում միայն:

Թեպետ, գիտեք, այնքան էլ հեշտ չէ… աշխատել, երբ ունես 1 տարեկան փոքրիկ:

Բայցևայնպես… պարտավոր ես կատարել աշխատանքդ, եթե եթերի մարդ ես, այլապես քեզ կմոռանան և այնուհետև շատ դժվար կլինի վերադարձը:

Կնոջ գեղեցկությունն… առաջին հերթին ներաշխարհից է գալիս:

Իսկ կնոջ ամենամեծ ու զորեղ զենքը… չափի զգացողությունն ու խելքն է:

Հայ կանանց, ըստ իս, պակասում է… կրթվածությունն ու ինքնազարգացումը:

Ու ես միշտ փորձում եմ… զբաղվել այնպիսի աշխատանքով, որն առաջին հերթին կզարգացնի իմ հմտությունները կամ գիտելիքները:

Մայր դառնալը փոխում է… ամեն ինչ՝ արտաքինդ, առողջությունդ, պատկերացումներդ, երազանքներդ, եթե իհարկե հասուն տարիքում ես մայրանում և գիտակցում ես պատասխանատվության յուրաքանչյուր դետալ:

Ու ես հիմա հասկանում եմ, որ… ծնողն ապրում է իր երեխայով, նրա արած ամեն քայլով, ուրախությամբ ու ցավով:

Կարիերան ու ընտանիքը… դժվար է լավագույնս համատեղել, եթե մաքսիմալիստ ես:

Եվ իրականում… կնոջ համար դժվար է լինել և՛ լավ մայր, և՛ լավ կին, և՛ լավ աշխատող:

Բայց այդուհանդերձ… պետք չէ վախենալ, պետք է միշտ փորձել, ռիսկի գնալ, այլապես ցանկացած քայլ այդպեսլ էլ կմնա քեզ համար անկատար, ինչը կբերի անինքնավստահության:

Գիտեք, ես շատ եմ մտածում… բոլոր այն կանանց մասին, ովքեր ինչ-ինչ պատճառներով դեռ մայր չեն: Կարծում եմ, որ ոչ առողջությունը, ոչ սոցիալական վիճակն ու անձնական կարգավիճակը  չպետք է հետ պահեն մարդուն զավակ ունենալու ցանկությունից:

Սերը… անհրաժեշտ է փոխանցել անշահախնդիր ու անմնացորդ, այլապես դա սեր չէ:

Իսկ վեճերն ու տարաձայնությունները… պետք է շուտ մոռանալ և անցնել առաջ:

Երևանը… հազար ու մի գույների քաղաք է և այդ բազմերանգությունը երբեմն բերում է անճաշակության:

Իսկ իմ Երևանը… կուզեի տեսնել առանց աղբանոցների, առանց կիսաքանդ շենքերի ու առանց մեկը մյուսի հետ կապ չունեցող գովազդային վահանակների:

Երեկոյան սիրում եմ… թեյ խմել ընտանիքիս հետ, զբոսնել, գինի վայելել ամուսնուս և ընկերների հետ:

Հայերենը գեղեցիկ լեզու է ու բարդ… այդ իսկ պատճառով պետք է միշտ գրել, կարդալ և լսել գրագետ հայերեն, որպեսզի քաղաքային բարբառը վերջնականապես չջնջի գիտելիքդ:

Այսօր մեր լրագրությունը… շարունակում է մնալ խղճուկ վիճակում: Մեկ ձեռքիդ վրա հազիվ կարողանաս հաշվել այն լրագրողներին, ովքեր օրինակելի են: Հիմնականում կամ գիտելիքի պակաս ունեն, կամ էթիկայի, կամ փորձի:

Լավ լրագրողներ ունենալու համար պետք է… շատ լինեն դպրոցները, դասավանդողները պետք է վերապատրաստվեն պարբերաբար, գրականությունը թարմացվի, պրակտիկան շատ լինի և այլն:

Իսկ լավ հաղորդավարը նա է, ով… լսել գիտի և դիմացինին լսեցնել: Ում էկրանին տեսնելիս չեն ուզում ալիքը փոխել:

Իմ սիրած կինոն… իրական դեպքերի վրա նկարահանված կինոն է, իրական պատմություններն ու հոգեվիճակները, վավերագրությունը:

Իմ սիրած գրականությունը… կենսագրական, նոր գիտելիքներ ու պատկերացումներ տվող գրականությունն է: Այն ինչ քեզ ոգեշնչում է, առաջնորդում ու ամրապնդում հավատդ:

Բայց ինչ էլ լինի… կարևորը մարդ երբեք չկորցնի հավատը: Առանց հավատի մարդը կմոլորվի ու երբեք երջանիկ չի զգա իրեն:

Ես ամենաշատը հավատում եմ… ինձ, իմ ներքին ձայնին, որը բխում է քրիստոնեական հավատից և հայրենեան արժեհամակարգից:

Ես Գոհար Գասպարյանն եմ, ես… դեռ շատ անելիք ունեմ:

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

Կարդացեք նաև

Ես Լևոն Շահնուրն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ…