Logo

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 23.07.2019Կինո
67132577 640194269811769 1162699165159915520 n - Ես Կարեն Ավետիսյանն եմ...

Երբ ես 18 տարեկան էի աշխատում էի օդանավակայանում ու որքան մոտ էի ինքնաթիռներին, այնքան շատ էի ուզում մնալ Հայաստանում:

Իսկ այդ տարիքում կինոն…  արդեն վաղուց «Սանտա-Բարբարա»-ն չէր, բայց դեռ Գոդարն էլ չէր:

Այսօր արդեն ես Գոդարի ժամանակակիցն եմ: Չնայած ինքը թքած ունի, բայց ինձ մի տեսակ լավ ա էդ մտքից:

Կինոն մարդուն կարող է ծանոթացնել ինքն իր հետ:

Բայցևայնպեսշատերը չեն սիրում «անծանոթ» հանդիպումներ:

Այսօր ամեն մի կինոդիտող կինոգետ է իրեն կարծում և ինչ-որ առումով՝ ճիշտ էլ ինքն է անում:

Իսկ ես «կինոգետ» բառն իմ վերաբերյալ համարում եմ բարձրագոչ, էլ ավելի բարձրագոչ է, երբ ներկայացնում են ուղղակի «Կարեն Ավետիսյան»:

Իմ միջի կինոսերը իմ դրսի կինոքննադատին ասում է«արա՛, հերիք ա ձևեր թափես»:

Ու ես սովորում եմ ամեն օր լինելերեկվա ծնողն ու վաղվա որդին ու ցավոք՝ ոչ հակառակը:

Սահմաններն ու անսահմանությունը միմյանց չեն հանդիպում, քանի որ բաժանված են այդ նույն սահմաններով:

Ես միշտ լռում եմ այն մասին ինչը կարող է լսելի դառնալ միայն լռությամբ:

Իմ միջի լուռը մինչ մտածում է՝ ինչ ասել, իմ միջի խոսողն ամեն բան փչացնում է:

Ու իմ սիրած կինոն պատմում է այն մասին, ինչը չի երևում ոչ մի գրքում:

Իսկ իմ սիրած գրականությունն այն մասին է… ինչը չկարդացվեց ֆիլմում:

Գրականությունն ու կինոն խորթ եղբայրներ են, որոնք իրար միշտ չէ, որ հասկանում են, այդ թվում և տարիքային մեծ տարբերության պատճառով:

«Ոսկե ծիրանը» վաղուց արդեն աշխարհ տեսած հայրենադարձ է:

Հայկական կինոնԴալայ լամա է, որը նախորդի մահից հետո նոր պիտի ծնվի, բայց թե որ տան մեջ և երբ տեղի կունենա ինկարնացիան, դեռևս հայտնի չէ:

Թեպետ գիտեք գուցե մենք ենք ալարել նրան լավ փնտրել:

Կինոփառատոններն աշխարհում թելադրում են իսկ ավելի ճիշտ փոխադրում են աշխարհագիր շարադրությունը:

Իմ միջի կինոմանը«գետինն է մտնում» իր նայած ֆիլմերի քանակից:

Իսկ ես կարծում եմոր երջանիկ եմ, որ դեռ լիքը ֆիլմեր առաջին անգամ եմ դիտելու:

Երևանն ինձ ամեն օր ներում է իր հանդեպ անուշադրությունը:

Մինչ ես Երևանին պատմում եմ այլ քաղաքների հանդեպ հիացմունքիս մասին:

Իմ միջի երևանցին ընդունում է Երևանին իր բոլոր «հյուսիսային պողոտաներով» հանդերձ:

Շոգը մարդուն դարձնում է ավելի դանդաղ, բայցևայդպեսես հովին էլ մի արագաշարժը չեմ:

Այսօր, երեկ, վաղը ու միշտ այսօրը վաղը լինելու է երեկ, մինչդեռ երեկ այսօրը դեռ վաղն էր:

Երևի թե ոչ բոլոր մարտերում է պետք կռիվ տալ… բայց ինքդ քո հետ կռվում երկու կողմերն էլ մահապարտ են:

Փափուկ ու հարմար տարածքներում թաքնվելն ու ինքնարդարացվելը մարդուն միշտ է բնորոշ եղել՝ մամոնտից պատսպարող քարանձավի պատից, մինչ օգտատերերից պատսպարող ֆեյսբուքյան պատ:

Ես միշտ էլ տեսակով եղել եմ ու կամ կասկածող, բայց ոչ կասկածամիտ:

Բայց դե կյանքը մեզ ամեն օր է կասկածի տակ դնում՝ զարթուցիչի անհաղթահարելի փորձությունից սկսած:

Ու իմ միջի մտածողն ու ալարկոտը մեկմեկ հասկանում են, որ իրար բոլորովին էլ չեն խանգարում:

Գեղեցիկ ու խելացի կանայք շատ են տարոսը մեզ՝ տղամարդկանց:

Հայ կանայք Սևանի ավազանի սիգի հետ միասին իրենց ուսերի վրա շալակած դուրս բերեցին հայ տղամարդկանց 90-ականների ճահճից:

Ինձ հաճա խ են հարցնում «ինչպիսի՞նն է ֆիլմը»:

Ու ես այդպես էլ երբեմն պատասխանում եմ՝  «նայած թե ինչպիսինն եք դուք»:

Մի օր ես կորոշեմ, կհավաքվեմ ու կսովորեմ հեծանիվ քշել:

Իսկ հիմա բավարարվում եմ մեքենայով:

Իմ միջի ուժեղի… մոտ թույլը երբեք մեղավոր չէ:

Կան խաղաղություններ, որ փոթորիկներով են ստեղծվել բայց, ցավոք, դրանք կոչված են նախորդելու գալիք փոթորիկներին:

Ամենաշատը հավատում եմոր Ռոժե Ֆեդերերը դեռ ևս մի «Ուիմբլդոն» կհաղթի:

Ես Կարեն Ավետիսյանն եմ ու ինչպես արդեն ասացի՝ դա ընդամենը բարձրագոչ հայտարարություն է:

 

լուսանկարը՝ Լուսինե Գրիգորյանի

կարդացեք նաև՝

Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Գոհար Գասպարյանն եմ…

Ես Լևոն Շահնուրն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ…