Logo

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 01.02.2018ՄՇԱԿՈՒՅԹ
10178102 718193648223202 3618225266050874365 n - Ես Կարեն Քոչարյանն եմ...

Երբ ես 18 տարեկան էի… անհոգ ու երջանիկ ուսանող էի:

Կյանքը մարդուն սովորեցնում է… համբերատար առաջ գնալ:

Ինչ էլ լինի, պետք է հիշել…, որ դու զավակ ես և ծնող:

Այսօրվա երիտասարդությունը… շատ ավելի լավն է, քան մենք:

Կարևոր չէ՝ ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ, կարևոր է… ում հետ… անգամ «Ինչ, որտեղ, երբ»-ը:

Հասարակական ակտիվությունը… փոխարինում է ֆիզիկական պասիվությանը:

Երբ զգում եմ, որ խոսքս կարող է ինչ-որ բան փոխել… երբեք չեմ լռում:

Ես չեմ հասկանում…, երբ միակ նպատակը փողն է:

Սիրում եմ… մեր գյուղը` Կողբը:

Ինտելեկտուալությունը իմիջ չէ… պարզապես այսօր դեֆիցիտ է:

Սոցիալական կայքերով այսօր հնարավոր է… շատ բան: Խնդիրը նրանում է, թե ով ինչ է ուզում:

Բայց անհնար է… հաց ուտել:

Ուստի… գոնե մեկ-մեկ դուրս եկեք այդ ցանցերից, թե չէ սովից կմեռնեք:

Բայց այնուամենայնիվ… ես լավատես եմ:

Այսօր բոլորը քննադատում են… բոլորին:

Այնինչ պետք է… յուրաքանչյուրը զբաղվի իր գործով:

Հավատացեք՝ ամենևին էլ հեշտ չէ… հրաժարվել հնից, բայց նորին չձգտելով` առաջընթաց չեք ունենա:

Սերը… աթարին էլ է կպնում:

Մեզ ամենաշատը պակասում է… փոխադարձ վստահությունը:

Ես երազում եմ… մեկ-մեկ վերադառնալ երիտասարդ տարիներ:

Ամենադժվար բանը… լռելն է:

Պետք է ներողամիտ լինել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր… գիտեն ներել:

Ինձ համար լավագույն գրողը… փոխվել է տարիքի հետ:

Ինձ ընկերներս միշտ ասում են… Սանչ:

Երևանը… նաև ես եմ:

Կուզեի ապրել… որտեղ ապրում եմ:

Ինչևէ… առողջ եղեք:

Հավատացեք… և մի շտապեք, ու անպայման կհասնեք:

Քանի որ… Աստված բոլորին էլ շանս է տալիս:

Ես Կարեն Քոչարյանն եմ, ես… արդեն 50 տարեկան եմ:

 

Զրուցեց Շուշան Կարապետյանը

«Ես եմ» շարքը՝ այստեղ: