Logo

Ես Պետրոս Հոկտանյանն եմ․․․

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 22.04.2020Հեղինակներ
94017585 156910655731780 3433571695951085568 n - Ես Պետրոս Հոկտանյանն եմ․․․

Երբ ես 18 տարեկան էի․․․ սիրահարված էի կյանքին։

Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ- ասել է մեկը, իսկ ես․․․ իսկ ես համամիտ չեմ այդ մեկի հետ։

Այսօր բանաստեղծություն գրելը․․․ միջոց է դատարկելու ներսիս կուտակվածը։

Տրիոլետները․․․ իմ պարն է բառերի հետ։

Մի օր, երբ էլ չգրեմ․․․ կսկսեմ կարդալ՝ ինչ գրել եմ։

Երբ էլ չես սպասում, որ վերադառնա այն մեկը․․․․ ուրեմն նա չէր էլ եկել։

Մի գաղտնիք բացեմ․․․ հիմա էլ եմ սիրահարված կյանքին։

Ես հաճախ եմ մտածում այն մասին․․․ որ ամեն բան պիտի հենց էսպես էլ լիներ։

Երբ ձանձրանում եմ առօրյայից․․․ երաժտություն եմ լսում։

Ինքնամեկուսացում, ինքնաբացահայտում, ինքնախոստովանություն․․․ ինքնաքննադատություն։

Հայոյախառը, ժարգոնով ու խոսակցականով համեմված գրականությունը․․․ ինձ համար անընդունելի է։

Ինչ ուզում է ասեն, մեկ է․․․․ հրաշքներ իրոք լինում են։

Այսօրվա աշխարհում ամենագործածական բառը․․․ Օկ։

Իսկ լեզուն հունցել, ճմռթել, շոյել ու սիրել․․․ հետո նոր բանալ։

Ես երբեք ինձ այնքան լավ ու ոգեշնչված չեն զգում, որքան․․․․ փնտրածս բառը գտնելիս։

Այսպիսի մի արտահայություն կա [աստվածաշնչյան]․ մարգարիտները խոզերի առաջ մի նետիր․․․ այո՛, որ հետո ոտքերով չտրորեն ու շրջվեն պատառոտելու։

Իսկ մարգարիտներն իրականում․․․․ ի ծնե սրտում են լինում։

Ինձ թվում է, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ․․․ որ երջանիկ մարդ եմ։

Բայց ո՞վ գիտի, գուցե․․․ մի օր ես էլ խենթանամ։

Կանայք տղամարդկանցից ակնկալում են․․․ լինելիություն։

Իսկ տղամարդիկ․․․ անկեղծություն։

Իսկ իրական գեղեցկությունը իրականում․․․ բնությանն է պատկանում։

Երբ փոքր էի, ամենազարմանալին ինձ թվում էր․․․ բնությունը։

Ու մինչև հիմա ենթագիտակցորեն․․․ պահում եմ «իրականում չեղածը»։

Ի դեպ, ենթագիտակցության խորը խորքերում ես ունեմ․․․ հարցերիս պատասխանները։

Ասում են, եթե ուզում ես մարդու իրական դեմքը տեսնել, նրան տուր փող կամ իշխանություն․․․ Այո ցավոք մարդը փառամոլ է։

Բայց մարդու իրական դեմքերը․․․ երեւում են, երբ նրան լիակատար ազատություն է տրվում /կամ երեւում է այն ժամանակ, երբ նա ոչնչի կարիք չունի։

Ինքս ինձ ճանաչում եմ, գտնում, կորցնում ու հասկանում․․․ հետո նորից որոնում։

Ինձ թվում է, մարդուն իրականում այս կյանքից պետք է․․․ ժամանակ կամ հիշողություն։

Երջանկությունն էլ իրականում․․․․ հենց մեր ներսում է ապրում. ուղղակի պետք է հասնել դրան։

Բայց ես տեսակով ավելի փնտրող եմ, քան․․․ բավարարվող։

Իսկ ինքնաճանաչողության ուղին երկար է այնքան, որքան․․․ հիշողության ուղին։

Այսօր պոետին ճանաչում են․․․ լավ PR-ից հետո. ցավալի փաստ է։

Իսկ ես մի մարդ եմ, որը․․․ երբեք չի հանձնվում։

Ես Պետրոս Հոկտանյանն եմ, ես․․․ հպարտ եմ որ իմ ազգանունը «…յան» -ով է վերջանում։

 

 

կարդացեք նաև՝

Ես Մարկ Արենն եմ․․․

Ես Դանիել Երաժիշտն եմ․․․

Ես Ծով Alize՛ Բանուչյանն եմ․․․

Ես Դավիթ Սամվելյանն եմ․․․

Ես Սմբատ Հովհաննիսյանն եմ․․․

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Վարդա Ավետիսյանն եմ…

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Գոհար Գասպարյանն եմ…

Ես Լևոն Շահնուրն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ…