Logo

«Դու իմ աշխարհն ես». Բեն Աֆլեքը «Air» ֆիլմի պրեմիերայի ժամանակ շնորհակալություն է հայտնել Ջենիֆեր Լոպեսին

14:29 / 28.03.2023Ռեժիսորներ
Բեն Աֆլեք-Air

Երկուշաբթի օրը Լոս Անջելեսում կայացել է Բեն Աֆլեքի և Մեթ Դեյմոնի մասնակցությամբ «Air» ֆիլմի փակ ցուցադրությունը։ Արարողությանը ներկա են գտնվել ինչպես հոլիվուդյան աստղեր, այնպես էլ Nike ընկերության որոշ թոփ-մենեջերներ։

Ցուցադրության ժամանակ Բեն Աֆլեքը հուզիչ ելույթ է ունեցել։ Նա շնորհակալություն է հայտնել իր երկարամյա ընկեր Մեթ Դեյմոնին և թիմի բոլոր անդամներին աջակցության համար, սակայն ամենաշատ գովասանքը ստացել է նրա կինը՝ Ջենիֆեր Լոպեսը։ Նա հայտարարել է, որ առանց նրա այս ամենը բացարձակապես անհնար կլիներ, իսկ հետո նրան բազմաթիվ հաճոյախոսություններ է ուղղել։

«Այս ամենն անհնարին կլիներ առանց կնոջս սիրո և աջակցության․․․Դու իմ աշխարհն ես։ Դու հրաշալի ես, զարմանալի, հիանալի, լավ, բարի, հիասքանչ, և ես սիրում եմ քեզ»,- ասել է նա:

Ֆիլմը Nike-ի սպորտային կոշիկների վաճառող Սոնի Վակարոյի և ընկերության համահիմնադիր Ֆիլ Նայթի մասին է, երբ նրանք կարողացան պայմանագիր կնքել բասկետբոլի աստղ Մայքլ Ջորդանի հետ: Այս համագործակցության արդյունքում ապրանքանիշը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Ֆիլմում նկարահանվել են Մեթ Դեյմոնը, Ջեյսոն Բեյթմանը և Բեն Աֆլեքը, որը նաև նախագծի ռեժիսորն ու սցենարիստն է։

Ֆիլմի ցուցադրությունը կինոթատրոններում նախատեսվում է ապրիլի 5-ին: