Logo

Ես Սմբատ Հովհաննիսյանն եմ․․․

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 05.11.2019Գրադարան
67258559 10219012138112571 8696849358928216064 o - Ես Սմբատ Հովհաննիսյանն եմ․․․

Երբ ես 18 տարեկան էի․․․  ավելի շատ հավատում էի պատճառներին և բնավ չէի մտածում հետևանքների մասին, հետո սկսեցի զգուշանալ հետևանքներից և զանցառել պատճառները… իսկ այժմ համոզված եմ, որ կյանքն ավելին է, քան ուղղակի պատճառահետևանքային իրարահաջորդությունը:

Այդ օրերի աշխարհն ու այսօրվանը․․․ միմյանցից զանազանվում են ընդամենը լուսավորվածության դիրքով և գույների փոփոխության աստիճանով:

Թեպետ․․․ տարբերություններ կան, էականը պահպանվել է, ինչպես՝ կենսախնդությունը, լավատեսությունը և հավատքն ինքս իմ և ապագայի նկատմամբ:

Երիտասարդ ժամանակ ավելի լավ էի․․․ հավանաբար այդպես կսկսեմ իմ ինչ-որ մի պատմվածք մի 40 կամ, ով գիտի, մի 50 տարի անց։ Իրականում համոզված եմ, որ «երիտասարդ ժամամակ» ասվածն անցյալական չէ և ավելի շատ հոգեբանություն է, քան թե բնախոսություն (ֆիզիոլոգիա): Եվ չի բացառվում, որ այդ պատմվածքն ավարտեմ հետևյալ նախադասությամբ. «Մի՛ սպանեք ձեր միջի երիտասարդին ու երիտասարդությունը՝ տրվելով տարիքային սանդղակավորմանը: Երիտասարդությունն ավելին է, քան ուղղակի տարիքը»:

Իսկ հիմա սովորել եմ․․․ լռությանը, քանի որ այն անցել է տարիքի հակառակ կողմը:

Ես հաճախ եմ կանգ առնում այն մտքրի վրա․․․ որ սոցիալական ժամանակի քայքայմանը հաջորդում է անձնական ժամանակի քայքայումը: Մարդիկ այսօր վերին աստիճանի զբաղված են և իրենք իրենց հետ լինելու, մենանալու  խիստ կարիք ունեն: Ու մտածում եմ, որ շաբաթվա օրերի հին՝ 7 օրերի բաժանումն այլևս ժամանակավրեպ է: Մեզ հարկավոր է 8-օրյա շաբաթ՝ 2 օր աշխատանք + 1 օր հանգիստ + 3 օր աշխատանք + 2 օր հանգիստ բաշխվածությամբ:

Բայցևայնպես․․․  կյանքը շարունակվում է, և սովորում եմ ապրել երբեմն մտածելով, երբեմն զանցելով այն՝ «իմ մենությունն ավելի քնքուշ գրկելու համար» (Նիցշե):

Պոեզիան և գիտությունը․․․․ միմյանց ներհակ, բայց և միմյանց լրացնող: Երկուսն էլ հնարավորությունների արվեստ են և գործ ունեն լեզվի հետ. դրանք միմյանց շաղկապված են ստեղծագործականությամբ:

Իմ միջի պոետը․․․ իր նավարկությունն է շարունակում՝ անգամ իմ իսկ պատկերացրած կամ երևակայած կյանքից անդին:

Իսկ Թոնդրակը նույն Սմբատն է, պարզապես․․․ ավելի շուտ՝ Սմբատն է նույն Թոնդրակը, բայց Թոնդրակն արդեն Սմբատը չէ:

Ձեզ մի զրկեք ինքներդ ձեզանից ավելի հեռուն գնալու հաճույքից․․․ ուստի անպայման ժամանակ հատկացրեք ընթերցանությանը. ինքներդ ձեզ հետ լինելու լավագույն միջոցներից է գիրքը, հատկապես մեր այս շտապող, վռազող օրերում:

Ասում են՝ կրիան ճանապարհի մասին ավելին գիտի, քան նապաստակը․․ բայց կարևորն ինքդ քո ճանապարհն ունենալն է և այն այլոց ճանապարհի հետ չշփոթելը:

Աշխատասիրությունը և տաղանդը․․․ փոխլրացնող, բայց և փոխժխտող իրողություններ են: Առաջինը մխիթարություն է անհուսության մեջ, երկրորդը անհնարինության մեջ գտնված բերկրանքն է:

Կնոջիցս սովորում եմ․․․ հանդուրժողականությունը:

Սերն ապրում է և կերպափոխվում․․․ սակայն մնալով ինքն իր իսկ նպատակը: Իսկ իրականում սերը կարիք չունի կերպափոխության. սերն ինքն է կերպափոխում:

Սիրտդ շուռ կգա ու կնահանջի․․․ կեսգիշերից վեր բարձրացող անվան մեջ:

Համալսարանում դասախոսելն ինձ օգնում է և խանգարում․․․ ստեղծագործել:

Այսօրվա երիտասարդությունը․․․ կանգնած է բարդ մարտահրավերների առջև ու պետք է հաղթահարի իրեն պարտադրված անհամբերությունն ու շտապողականությունը:

Ես հավատում եմ․․․ Մարդուն և նրա կողմից ժխտվող Աստծուն:

Ամենաշատը հուսահատվում եմ․․․ երբ բախվում եմ անազնվությանը:

Երկրորդ նավարկությունը առաջինից տարբերվում է․․․ Ակունքից ունեցած իր հեռվությամբ, հետևաբար՝ Վերադարձի իր համառ ձգտումով: Առաջինի ժամանակ կյանքը մեզ տրված էր անմիջականորեն, Երկրորդի ժամանակ՝ գրով միջնորդավորված: Արդ գիրն է այդ երկուսին տարանջատողն ու միաժամանակ միացնողը:

Եվ առհասարակ, երկրորդի հնարավորություն պետք է․․․ փնտրել ամեն ինչում. միևնույնը՝ բազմաթիվ եղանակներով:

Ինչևէ․․․ Սիրո մեջ է կյանքի գեղեցկությունը, և Սիրով է կյանքն ընդարձակվում:

Ինձ թվում է՝ ճակատագիրս շրջել եմ այն ժամանակ, երբ․․․ ընտրեցի պատմագետի մասնագիտությունն ու չհրաժարվեցի պոեզիայից:

Ուստի ավելի պատասխանատվությամբ եմ․․․ վերաբերվում թե՛ պատմագիտությանը, թե՛ պոեզիային:

Արարումն ունենում է եղանակներ, որ․․կարողանանք արտաքին ու ներքին վկայությունների մեջ զանազանել սրտի ու մտքի անդորրը:

Իսկ ես արանքներում այդ անցումների․․․ սիրում եմ, կարդում եմ, հանդիպումներ եմ ունենում, դասախոսում եմ և ստեղծագործում: Մի խոսքով՝ փորձում եմ ապրել:

Աշունը մարդուն դարձնում է․․․ մելամաղձոտ, բայց ինձ՝ ավելի ստեղծագործ, եռանդուն:

Իսկ ձմեռը․․․ տրամադրում է մտածելուն, խորհելուն, տարածությունն ու ժամանակը և դրանցում ինքս ինձ վերարժևորելուն:

Ծանր է փոշին անճակատագիր ուղիների․․հիրավի, մարդ մեռնում է այնժամ, երբ մենության մեջ ճամփեքը, և ճամփեքի մեջ մենությունն է մեռնում:

Իմ Երևանը․․․ Առաջին Մասիվի այգին է և Երևանի պետական համալսարանը:

Չերևանցին Երևանում․․․ բացահայտում է հեռվության խորհրդավորության, հետևաբար՝ ինքն իրեն որոշակի հեռվությունից նայելու գրավչության տաղտուկը:

Մի բուռ Հայաստանում ամեն մեկն ունի․․․ իր բաժին պատասխանատվությունը ո՛չ այնքան անցյալի, ո՛չ այնքան ներկայի, որքա՛ն ապագայի նկատմամբ:

Իսկ ես․․․ փորձում եմ իմ բաժին պատասխանատվությամբ հասկանալ այդ անցյալը, գնահատել ներկան և մտածել ապագան: Իսկ դրա համար նախ և առաջ հարկավոր է թոթափել պատմության բեռը՝ հրաժարվելով «պատմության ավելցուկից»:

Գունաթափ երեկոները գունավորում են․․ ընտանեկան ջերմությունն ու ստեղծագործելու հնարավորությունը:

Իսկ գիշերը ժամանակահատված է այն մասին, որ․․․ վերադառնանք ինքներս մեզ:

Քանի որ լռության մեջ չեն մակարդվում… մեր զգացմունքներն ու ապրումները, մեզ մնում է ստեղծագործելն ու արարելը:

Դժվար չէ, սակայն, ինքնաբացառումը․․․ հանուն բխումի մաքրության:

Դժվար է․․ սակայն համապատասխան մեկին գտնելը:

Բայցևայնպես․․․ թող որ Սերն ու Լույսը մեզանից անպակաս լինեն:

Իմ մասին մարդիկ սովորաբար ու հավանաբար մտածում են․․․ որ կա՛մ շատ բարդ եմ, խիստ և ներամփոփ, կա՛մ շատ միամիտ եմ, մեղմ ու անմիջական:

Իսկ ես փորձում եմ․․լինել այն, ինչ ինձանից ուզում եմ ստեղծել:

Ես Սմբատ Հովհաննիսյանն եմ, ես․․․ կանգնած եմ այստեղ և մեկն եմ բազումի մեջ:

Ես Թոնդրակն եմ, ես․․․ միշտ նավարկության մեջ եմ, և իմ նավարկությունը մտքի և սրտի նավարկություն է, անգամ ցամաքում:

 

կարդացեք նաև՝

Ես Հովիկ Չարխչյանն եմ…

Ես Հարություն Մնացականյանն եմ․․․

Ես Նաիրա Զոհրաբյանն եմ…

Ես Սամվել Սևադան եմ․․․

Ես Վարդա Ավետիսյանն եմ…

Ես Աշոտ Բլեյանն եմ…

Ես Կարեն Ավետիսյանն եմ…

Ես Մհեր Արշակյանն եմ…

Ես Լիլի Էլբակյանն եմ…

Ես Սերգեյ Սմբատյանն եմ…

Ես Հենրիկ Էդոյանն եմ…

Ես Անի Քոչարն եմ…

Ես Գոհար Գասպարյանն եմ…

Ես Լևոն Շահնուրն եմ…

Ես Արտավազդ Եղիազարյանն եմ…

Ես Արեգ Բալայանն եմ…

Ես Գոռ Սուջյանն եմ

Ես Նարեկ Մարգարյանն եմ…

Ես Սերգեյ Սարգսյանն եմ…

Ես Լարա Առաքելյանն եմ…

Ես Լուսինե Բադալյանն եմ…

Ես Էդգար Հարությունյանն եմ…

Ես Վրեժ Քասունին եմ…

Ես Գոհար Հարությունյանն եմ…

Ես Հայկ Համբարձումյանն եմ…

Ես Թևան Պողոսյանն եմ…

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ…