Logo

Էշի ականջում քնած լինել․ հայերենի դարձվածքները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:37 / 23.03.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Էշի ականջում քնած լինել

Ներկայացնում ենք հայերենի դարձվածքներից` «Էշի ականջում քնած» բառակապակցությունը․

1. աշխարհից՝ կյանքից անտեղյակ լինել․

2. շրջապատի անցուդարձին չարձագանքել 

3. առօրյայից հեռու մնալ

◆ -Իսկ մենք իշի ականջում քնած ենք եղել ու չենք իմացել, որ մեր տակով դղրդալ երկրաշարժ է անցնում։ (Հրանտ Մաթևոսյան) 

◆ -Կիկոս, գլուխդ մեռնի, ի՞նչ ես իշի անգաջումը քնել․ գնա է, գնա գեղամեջ, տես ին՞չ խաբար ա։ (Մաթևոս Դարբինյան) 

◆ -Էդ իրիկ է՛ն մարդոց դասեն է, օր [«որ»] հ’ ընկեր է ֆել ու ֆանդով կնկա ձեռք, բեխաբար է, մըջ իշու հ’անկըջին քնուկ։