Logo

«Եվրատեսիլ 2023»-ը չի կայանա Ուկրաինայում

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:34 / 17.06.2022Երաժիշտներ
Եվրատեսիլ 2023

Ուկրաինան հաջորդ տարի իր տարածքում չի կարող ընդունել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը։ Այս մասին ուրբաթ՝ հունիսի 17-ին, հայտնել է Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU):

««Եվրատեսիլ» երգի մրցույթի կառավարիչների խորհուրդը և ռեֆերենտ խումբը, օբյեկտիվ վերլուծությունից հետո, եկել են այն եզրակացության, որ, հաշվի առնելով ներկա հանգամանքները, անվտանգային իրավիճակը և գործառնական երաշխիքները, որոնք անհրաժեշտ են հեռարձակողին «Եվրատեսիլ»-ի կազմակերպման և անցկացման համար, չեն կարող իրականացվել մրցույթի կանոնների համաձայն»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ միջոցառման շարունակականության ապահովման համար, EBU-ն այժմ բանակցություններ կսկսի մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրած Միացյալ Թագավորության հետ՝ թագավորությունում «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի հնարավոր անցկացման շուրջ։

Հիշեցնենք, որ մայիսին անցկացված մրցույթում հաղթել է Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra խումբը։ Իսկ Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը զբաղեցրել է 20-րդ տեղը։