Logo

«Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակի երգը մրցույթի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի

17:26 / 20.03.2023Համերգ
Եվրատեսիլ 2023

«Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետի «Future Lover» երգը, որը հրապարակվել է մարտի 15-ին, «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի:

Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում կներկայացնի 21-ամյա երգչուհի Brunette-ը: Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում: Երգչուհի Brunette-ի իրական անուն-ազգանունն Էլեն Երեմյան է: