Logo

«Եվրատեսիլ 2023»-ի հաղթող ճանաչվեց Շվեդիան. Բրյունետը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը

Հեղինակ
Զառա Սարգսյան
03:02 / 14.05.2023Երաժշտություն
Հրատապ
Եվրատեսիլ 2023-Շվեդիա

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Շվեդիան ներկայացնող Loreen-ը` ընդհանուր 583 միավորով: Երկրորդ տեղում Ֆինլանդիան է` 526 միավորով, 3-րդում` Իսրայելը` 362 միավորով:

Հայաստանի պատվիրակ Բրյունետը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը` ընդհանուր 122 միավորով:

Ընդհանուր արդյունքները`

Եվրատեսիլ--2023

Եզրափակիչ փուլում ելույթ ունեցավ 26 երկիր, բացումն արեց Ավստրիան, փակումը՝ Մեծ Բրիտանիան։ Մրցույթի հիմնադիր երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Իսպանիան, ինչպես նաև նախորդ տարվա հաղթող Ուկրաինան մրցակցության մեջ մտան եզրափակիչ փուլում։

Եվրատեսիլ-2023-1

«Ինձ համար շատ կարևոր է, որ իմ երգը խոսի մարդկանց զգացմունքների և խնդիրների մասին»,- ասել է Բրյունետն իր «Future Lover» երգի մասին:

«Future Lover»-ը բանաստեղծական շնչով անհասցե նամակ է:

«Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն իմ գլխում անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգն այն մասին է, որ կյանքի ընթացքում մենք բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, որը կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,-  ասել է Բրյունետը: 

Երաժշտական այս մեծամասշտաբ իրադարձության հայաստանյան հեռարձակման գլխավոր հովանավորը Fastex-ն է:

Կարող եք կարդալ նաև`

Փաստեր երգչուհի Brunette-ի մասին