Logo

Ֆիլիպ Կիրկորովը կմարմնավորի Իպոլիտին «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի ռիմեյքում

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:42 / 23.11.2022Երաժիշտներ
Ֆիլիպ Կիրկորով-Ճակատագրի հեգնանք

Նախօրեին ռուսական ТНТ հեռուստաալիքի թիմը սկսել է Էլդար Ռյազանովի ամանորյա «Ճակատագրի հեգնանքը, կամ բաղնիքդ անուշ» կատակերգության ռիմեյքի նկարահանումները։ Ֆիլմը հիմնված է լինելու հեռուստադիտողին արդեն հայտնի սյուժեի վրա, որը ներառում է մի շարք կատակերգական տարրեր:

Հայտնի է, որ Իպոլիտի դերը բաժին է հասել երգիչ Ֆիլիպ Կիրկորովին։ Միաժամանակ, դրվագներից մեկում արտիստը կկատարի իր «Цвет настроения синий» հիթը։

Ռիմեյքում Օլգա Բուզովան կմարմնավորի Ժենյա Լուկաշինի հարսնացուին, իսկ Կլավա Կոկան կերգի ամանորյա «Пять минут» հիթը Լյուդմիլա Գուրչենկոյի կերպարում։ Կատակերգությանը կմասնակցեն նաև Լյուսյա Չեբոտինան, Ալսուն, Խաբիբը, Օլգա Սերյաբկինան, Աննա Խիլկևիչը և Լյայսան Ուտյաշևան։

Ճակատագրի հեգնանք-Կիրկորով