Logo

Ֆիլմեր և սերիալներ աղջիկների համար

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 28.06.2019Կինո
MV5BNDAwNTc4NDUxN15BMl5BanBnXkFtZTgwMzA0MzI5NzM@. V1 SX1500 CR001500999 AL  - Ֆիլմեր և սերիալներ աղջիկների համար

Անկախ ամեն ինչիչ միայն կինը կարող է հասկանալ կնոջը: Միայն կինը կարող է հասկանալ մյուս կնոջ մտահոգությունները, հույզերը, պոռթկումները, ցանկությունները, որոնք երբեմն անտրամաբանական են: Միայն կինը կարող է հասկանալ, թե ինչ է կատարվում մյուս կնոջ ներսում, գիտակցել, որ կյանքի հանդեպ ցուցաբերած բացարձակ անտարբերությունը իրականում ներսի դատարկությունը լցնելու կամ քողարկելու նպատակով է արվում:

Ահա մի քանի ֆիլմ ու սերիալ հատուկ կանանց համար:

Անհոգը/Беззаботная/Happy-Go-Lucky, 2008

ռեժ.՝Մայք Լի
դերերում՝ Սալի Հոքինս, Ալեքսիս Զեգերման ևն

30-ամյա Փոփին ուսուցչուհի է և չի համարձակվում պարծենալ իր «հետաքրքիր» կյանքով: Նրա կյանքն արջամուկի օր է հիշեցնում՝ յուրաքանչյուր նոր օր նման է նախորդին, սակայն հերոսուհին վստահ է, որ նրա մոտ ամեն ինչ լավ է լինելու: Անգամ այն փաստը, որ նա բավականաչափ գումար չի վաստակում, որ հոգ տանի ինքն իր մասին, և ստիպված է բնակարանն ընկերուհու հետ կիսել, չեն հուսահատեցնում նրան:

Կյանքի ցանկացած իրավիճակում նա ժպտում է և սպասում իր բաժին երջանկության, և օրերից մի օր երջանկությունն այցելում է նրան…

2009 թ. Սալի Հոքինսն արժանացավ «Ոսկե գլոբուսի»:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Աղջիկներ/Девочки/Girls, 2012-2017

ռեժ.՝Լինա Դանեմ ևն
դերերում՝ Լինա Դանեմ, Էլիսոն Ուիլյամս ևն

Ի՞նչ խնդիրներ կարող է ունենալ 20-ամյա աղջիկը: Հենց այդ մասին է այս սերիալը:

Այն 20-ամյա աղջիկների մասին է, որոնք փորձում են պատվով դուրս գալ կյանքի կողմից իրենց ուղարկված բոլոր փորձություններից: Երբեմն նրանք հաղթում են, բայց հուսահատության չափաբաժինը մեծ է, շատ մեծ:

2013 թ. սերիալն արժանացավ «Ոսկե գլոբուսի»՝ ճանաչվելով լավագույնը:

Սերիալը կարող եք դիտել այստեղ:

 

Սիրելի Ֆրենսիս/Милая Фрэнсис/Frances Ha, 2012

ռեժ.՝ Նոա Բաումբախ
դերերում՝ Գրետա Գերվիգ, Միկա Սամներ ևն

Ֆրենսիսի կյանքում վատ շրջան է, բայց հոգ չէ, քանի որ աղջիկն ամեն դժվար իրադրությունից դուրս է գալիս պատվով և ժպիտը դեմքին:
Ֆրենսիսն ապրում է Նյու Յորքում, աշխատում պարի դպրոցում:

Ինչպես յուրաքանչյուր կին Ֆրենսիսը ևս ցանկանում է կյանքից ստանալ ավելին, բայց բոլորս էլ գիտենք, որ պահանջմունքներն անսահմանափակ են, իսկ մենք միշտ չէ, որ ստանում ենք այն, ինչ կամենում ենք: Այնուամենայնիվ, հերոսուհին փորձում է լինել ուժեղ և ամեն օր սիրել ու գնահատել այս հիասքանչ կյանքը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Տիկին Ամերիկա/Госпожа Америка/Mistress America, 2015

ռեժ.՝Նոա Բաումբախ
դերերում՝ Գրետա Գերվիգ, Լոլա Քըրք ևն

Նորից Նոա Բաումբախ և նորից Գրետա Գերվիգ: Այս երկուսի համագործակցության արդյունքում ծնվեց՝ «Սիրելի Ֆրենսիսը», որը Գրետային մեծ ճանաչում բերեց:

Այս անգամ էլ Նոան խոսում է կանանց մասին, կանանց լեզվով:

Գլխավոր հերոսուհին՝ Թրեյսին սովորում է Նյու Յորքի քոլեջում, և իրեն շատ միայնակ է զգում: Խորթ քրոջ՝ Բրուքի հայտնվելուն պես նրա կյանքը լցվում է նոր գույներով, հետաքրքիր արկածներով և էմոցիաներով:

Սերիալը կարող եք դիտել այստեղ:

 

Աղբ/Дрянь/Fleabag, 2016-2019

ռեժ.՝Հարի Բրեդբիր, Թիմ Քիրքբի
դերերում՝ Ֆիբի Ուոլլեր-Բրիջ, Օլիվիա Քոլման ևն

Ցանկի վերջին հերոսուհին սրամիտ և զվարճալի մի աղջիկ է, որը թեպետ իր վարած ապրելակերպին, շատ դժբախտ է:

Նա սիրում է տղամարդկանց, և սիրված է նրանց կողմից: Նա սիրում է կյանքն իր հարվածներով հանդերձ, նա ամեն ինչին հումորով է մոտենում, բայց ի՞նչ անել, երբ ներսիդ դատարկությունը քիչ-քիչ քեզնով է անում մարմինդ ու հոգիդ:
Առաջին հայացքից շատ թեթևաբարո աղջիկն իրականում այս աշխարհի ամենամիայնակ և թախծոտ մարդն է…

Ի դեպ սցենարի հեղինակը սերիալի հերոսուհին է՝ Ֆիբի Ուոլլեր-Բրիջը:

Սերիալը կարող եք դիտել այստեղ: