Logo

Ֆիլմեր, որոնք կապշեցնեն իրենց գեղեցկությամբ [մաս 2]

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 07.05.2019Կինո
regnum picture 1483286770209809 normal - Ֆիլմեր, որոնք կապշեցնեն իրենց գեղեցկությամբ [մաս 2]

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆիլմեր, որոնք կցնցեն և կտպավորեն իրենց ռեժիսորական և օպերատորական աշխատանքով: Այս ֆիլմերը պետք է դիտեն հատկապես նրանք, որոնք ցանկանում են զբաղվել կինեմատոգրաֆով:

Նռան գույնը/Цвет граната, 1968

ռեժ.՝ Սերգեյ Փարաջանով
դերերում՝ Սոֆիկո Ճիաուրելի, Վիլեն Գալստյան ևն

Ֆիլմը նվիրված է բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովային, որը ստեղծագործում էր հայերենով, վրացերենով և ադրբեջաներենով: Այս գործով վարպետ Փարաջանովը փորձ է արել բացահայտել և ցույց տալ աշուղի  ներաշխարհը: Ռեժիսորը պատմել է նաև Սայաթ-Նովայի սիրո պատմությունը, «խոսել» կրոնի հանդեպ վերաբերմունքի և ազգի հանդեպ ունեցած անսահման մեծ սիրո մասին:

Այս գործը վարպետի այցեքարտերից մեկն է, և սկզբից այն «Սայաթ-Նովա» է կոչվել: Ավելի ուշ ռեժիսորը ստիպված է եղել անվանափոխել այն և վերամոնտաժել ամբողջ ֆիլմը:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

տես նաև՝Սերգեյ Փարաջանովն ասել է . . .

Խուսանավող գեղեցկություն/Ускользающая красота/Stealing Beauty, 1995

ռեժ.՝ Բեռնարդո Բերտոլուչի
դերերում՝ Լիվ Թայլեր, Ջոզեֆ Ֆայնս,  Ջերեմի Այրոնս ևն

Լյուսին երիտասարդ է և գեղեցիկ, շատ գեղեցիկ: Մոր մահից հետո, աղջիկն իր տեղը չի գտնում, նա խորը դեպրեսիայի մեջ է: Հերոսուհին որոշում է մեկնել Իտալիա՝ հարազատների և ընկերների մոտ, գտնել անհայտ հորը, սիրահարվել, տրվել այդ գեղեցիկ զգացմունքին և մոր մասին որոշ բացահայտումներ անել: Լյուսիին սպասվում է հետաքրքիր և երկար ճանապարհ:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Մեռյալը/Мертвец/Dead Man, 1995

ռեժ.՝ Ջիմ Ջարմուշ
դերերում՝ Ջոնի Դեփ, Հարի Ֆարմեր ևն

Գլխավոր հերոսը Ուիլյամ Բլեյքը ծնողների մահից հետո ուղևորվում է Վայրի Արևմուտք, հույս ունենալով, որ նրան կհաջողվի այնտեղ գործ գտնել, սակայն ի զարմանս իրեն, Բլեյքին հայտնում են, որ այստեղ նրա համար պարգևատրում է նշանակվել և նրան փնտրում են: Վիրավոր Բլեյքին օգնության է գալիս մի բարի հնդկացի, որը նրան շփոթել էր գրող Ուիլյամ Բլեյքի հետ, որի մասին նա միշտ ակնածանքով է խոսել: Այս հնգկացին դառնում է հերոսի պահապան հրեշտակը: Բլեյքը ապաքինվում է և այժմ նա ավելի ուժեղ է. հերոսը հաշվեհարդար է տեսնում բոլոր նրանց հետ, որոնք կանգնում են նրա ճանապարհին և մտադիր են վնասել նրան:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Նիրհած հովիտը/Сонная Лощина/Sleepy Hollow, 1999

ռեժ.՝ Թիմ Բարթոն
դերերում՝ Ջոնի Դեփ, Քրիստինա Ռիչի, Միրանդա Ռիչարդսոն ևն

Վաշինգտոն Իրվինգի «Նիրհած հովիտի մասին լեգենդ» ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է 1799 թ. հովիտում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների մասին: Իկաբոթ Քրեյնը գիտնական է և Նիրհած հովիտի բնակչության վերջին հույսը: Իկաբոթը մեկնում է հովիտ, որ փորձի բացահայտել սարսափելի սպանությունները և դրանց իրականացման պատճառները: Առաջին հայացքից հեշտ լուծելի թվացող այս հարցն իրականում շատ խրթին է և վտանգավոր: Իկաբոթը  հասկանում է, որ մարդասպանը չար ուժ է, որ գալիս է այն աշխարհից, և հեշտությամբ հաշվեհարդար տեսնում տեղի բնակչության հետ: Ի՞նչն է պատճառը:
2000 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն դեկորացիաներ» անվանակարգում:
ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Սիրային տրամադրություն/Любовное настроение/Faa yeung nin wa, 2000

ռեժ.՝ Վոնգ Կար-Վայ
դերերում՝ Մեգի Չուն, Տոնի Լյուն Չու Վյա ևն

Սուն ու Չոն հարևաններ են: Տղամարդու կինը բացակայում է երկրից, կնոջ ամուսինը գործուղման է: Այս երկուսին կապում է միևնույն դժբախտությունը. Չոն Սույի մոտ տեսնում է այն նույն պայուսակը, որից ունի նաև նրա կինը, իսկ Սուն Չոյի մոտ՝ այն փողկապից, որից ունի իր ամուսինը: Նրանք քաջ գիտակցում են, որ պատահականություններ կյանքում չեն լինում և նրանց ամուսինների միջև ինչ-որ բան կա:
2000 թ. ֆիլմն արժանացել է «Գրան պրի» մրցանակի, իսկ դերասան Տոնի Լյուն Չու Վայն արժանացել է  Արծաթյա մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

տես նաև՝Ֆիլմեր, որոնք կապշեցնեն իրենց գեղեցկությամբ [մաս 1]

1 2