Logo

«Գաղտնի նյութերի» հեղինակն ակնարկել է նախագծի վերսկսման մասին՝ նոր դերասանական կազմով

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:25 / 29.03.2023Ռեժիսորներ
Գաղտնի նյութեր-Քրիս Քարթեր

«Գաղտնի նյութեր» սերիալի հեղինակ Քրիս Քարթերն ակնարկել է նախագծի վերսկսման մասին, գրում է Bloody Disgusting-ը:

Ռեժիսորի խոսքով՝ նոր նախագծի հեղինակը կարող է դառնալ Ռայան Քուգլերը («Կրիդ», «Սև հովազ»)։ «Ես հենց նոր խոսեցի երիտասարդ Ռայան Քուգլերի հետ, որը պատրաստվում է նկարահանել «Գաղտնի նյութերը» նոր դերասանական կազմով: Այնպես որ, նա ունի իր սեփական աշխատանքը», - ասել է Քարթերը:

«Գաղտնի նյութեր» օրիգինալ գիտաֆանտաստիկ սերիալի առաջին դրվագները հեռարձակվել են 1993 թվականին։ Նախագիծն ավարտվել է 2018 թվականի մարտի 21-ին՝ 218 սերիայից հետո։ Գլխավոր դերակատարներն են Դևիդ Դուխովնին և Ջիլիան Անդերսոնը։