Logo

Գագիկ Սուրենյան. փաստեր

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 11.02.2020Արվեստանոց
.jpg - Գագիկ Սուրենյան. փաստեր

Ինչքան էլ գտնվեն մարդիկ, որոնք չեն հետևում լուրերի ծրագրերին, երբ հերթը հասնում է եղանակի տեսությանը, նրանք հեռուստալիքը չեն փոխում, քանի որ եթերում բարի ժպիտով առաջիկա օրվա  եղանակի փոփոխություններին է ծանոթացնում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Vnews-ն հավաքագրել է փաստեր Գագիկ Սուրենյանի մասին, որոնք էլ ներկայացնում ենք ստորև՝

  • Գագիկ Սուրենյանը ծնվել է Երևանում 1984 սեպտեմբերի 16-ին:
  • Սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի օթերևութաբանության բաժնում:
  • Համալսարանում էլ ծանոթացել է ապագա կնոջ հետ:
  • Այնուհետև միասին աշխատել են տաս տարի:
  • Ունի երկու դուստր:
  • Ցանկացած ազատ ժամանակ Գագիկ Սուրենյանն օգտագործում է, որ բարձրանա լեռներ: Բնությունը՝ մասնավորապես լեռներըլ նրա տարերքն են:
  • Դասավանդում է Երևանի Պետական Համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ջրաօդերևութաբանության ամբիոնում:
  • Մասնագիտությունը ընտերել է բնության երևույթների հանդեպ մեծ հետաքրքրությունից: 8-րդ դասարանում աշխարհագրության ուսուցչուհուց խնդրում է օդերևութաբանության գիրքը, իսկ հետո գտնում է Հայպետհիդրոմետի շենքը, որտեղ և խնդրում է իրեն  եղանակ կանխատեսել սովորեցնել
  • Մինչև համալսարան ընդունվելը նա գործնական գիտելիքներ է ձեռք բերել այնտեղ, իսկ ընդունվելուց հետո՝ արդեն իսկ առաջին կուրսում, աշխատանքի առաջարկ է ստանում հարազատ Հայպետհիդրոմետից:
  • Սուրենյանն «Օֆելյա» ֆիլմի պրոդյուսերն է: Ֆիլմը ներկայացնում է ժողովրդական երգչուհի Օֆելյա Համբարձումյանի կենսագրությունը: Գագիկը նաև երգչուհու մտերիմ ու լավ բարեկամն է եղել, նրա երգերի մեծ երկրպագուն:

Աղբյուրը՝ aysor.am

Կարդացեք նաև՝