Logo

“Game of Thrones”-ի սիրահարների համար. 5 սերիալ

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 16.05.2019Կինո
765 en - "Game of Thrones"-ի սիրահարների համար. 5 սերիալ

«Գահերի խաղը» (“Game of Thrones”) հեռուստասերիալի սիրահարների համար առանձնացրել ենք 5 սերիալ, որոնք գուցե և զիջում են HBO-ի ամենաաղմկահարույց նախագծին, բայց այնուամենայնիվ ուշադրության արժանի գործեր են:

Հռոմ/Рим/ Rome, 2005

ռեժ.՝Մայքլ Ափթեդ, Միխայել Սալոմոն ևն
դերերում՝Ռեյ Սթիվենսոն, Քևին ՄքՔիդ ևն

HBO-ի հերթական ստացված նախագիծն այս անգամ հանդիսատեսին տեղափոխում է մ.թ.ա. 52 թվական, երբ Հուլիոս Կեսարը 8 տարի անընդմեջ պայքարելուց հետո, վերջապես գրավում է Գալլիան և պատրաստվում է վերադառնալ Հռոմ: Կեսարի զարմուհին սպասում է նրա վերադարձին, սակայն միևնույն ժամանակ նա մտավախություն ունի, որ Կեսարի վերադարձը կխախտի Հռոմում արդեն վաղուց հաստատված կարգուկանոնը:

Հուլիոս Կեսարի դեմ դավադրություն է կազմակերպվում և ինչքան Կեսարի զորքը մոտենում է Հռոմին, այնքան կրքերը թեժանում են և խաղաղ բնակչության ու զինվորների միջև ծառացած կոնֆլիկտը մեկընդմիշտ կփոխի պատմության ընթացքը:

Սերիալը կարող եք դիտել այստեղ: 

Թյուդորներ/Тюдоры/The Tudors, 2007

ռեժ.՝Քիրան 
դերերում՝Ջոնաթան Ռիս Մայերս, Հենրի Կավիլ, Նատալի Դորմեր, Սեմ Նիլ ևn

Այս հեռուստասերիալը պատմում է հայտնի Թյուդորների տոհմի մասին: Նրանք ապրել են վերելքներ, անկումներ, դավաճանել են միմյանց, ներել կամ պատժել: Տոհմակիցների կյանքը լեփ-լեցուն էր ինտրիգներով, գայթակղություններով և գաղտնիքներով:

Սերիալը կարող եք դիտել այստեղ: 

Երկրի սյուները/Столпы Земли/The Pillars of the Earth, 2010

ռեժ.՝ Սերջիո Միմիկա-Գեզան
դերերում՝ Էդդի Ռեդմեյն, Դոնալդ Սազերլենդ ևն

Քեն Ֆոլեթի 1989 թ. համանուն վեպի հիման վրա էկրանավորված այս մինի-սերիալի իրադարձությունները տեղի են ունենում 12-րդ դարի Անգլիայում:
Հենրիխ թագավորի միակ ժառանգը՝ արքայազն Վիլհելմը մահանում է, թողնելով գահն առանց թագաժառանգի: Ողջ է Հենրիխի անչափահաս դուստրը՝ Մաթիլդան, որը չի կարող իշխել, բայց փոխարենը կարող է լույս աշխարհ բերել տղա երեխայի, որն էլ օրենքով կստանձնի գահը: Երբ երեխան լույս աշխարհ է գալիս, Հենրիխին թունավորում են և նրան գալիս է փախարինելու նրա զարմիկ Սթեֆանը:

Մաթիլդան չի կարողանում ներել և մոռանալ դավաճաններին. նա ապստամբության է պատրաստվում:
Անգլիայի համար դժվար ժամանակներ են սկսվում…

 

Սերիալը կարող եք դիտել այստեղ: 

 Կամելոտ/Камелот/Camelot, 2011

ռեժ.՝Միխայել Սալոմոն, Սթեֆան Շվարց ևն
դերերում՝ Ջոզեֆ Ֆայնս, Եվա Գրին ևն

Թագավոր Ութեր Պենդրագոնը մահանում է, և Բրիտանիան խորասուզվում է քաոսի մեջ: Ութերի որդին՝ Արթուրը, սակայն, չի պատրաստվում հանձնվել: Հրաշագործ Մերլինի կանխատեսումները վախենալու լուրջ տեղիք են տալիս, սակայն նա խոստանում է օգնել Արթուրին ստանձնել գահը:
Ինչպես յուրաքանչյուր պատմության մեջ, այստեղ էլ չարագործներն անխուսափելի են: Այս անգամ Արթուրը պետք է խորթ քրոջ՝ Մորգանայի դեմ դուրս գա:

Սերիալը կարող եք դիտել այստեղ: 

Վիկինգներ/Викинги/Vikings, 2013

ռեժ.՝ Կեն Ջիրոտի ևն
դերերում՝ Գուստավ Սկարսգարդ, Ալեքսանդր Լյուդվիգ, Թրեվիս Ֆիմել ևն

Թվում է, թե «Գահերի խաղից» հետո մյուս սերիալները մնացել են ստվերում: Բայց դա այդպես չէ, առավել ևս երբ խոսքը գնում է «Վիկինգները» պատմական ֆիլմաշարի մասին:

History հեռուստաալիքի նախագիծը, որ ստեղծվել է Մայքլ Հերսթի սյուժեի հիման վրա, երբեք վարկանիշի պակաս չի զգացել: Առաջին եթերաշրջանից հետո, որը մեկնարկել է 2013 թվականին, հեռուստադիտողը սկսել է լարված հետևել հերոսների ճակատագրերին: Սերիալն ի սկզբանե չէր հավակնում դառնալ պատմական փաստերի վրա հիմնված իրական պատմություն: Հիմք են ընդունվել Անգլո-սաքսոնական Բրիտանիայի և Արևմտյան Ֆրանկների պետության վրա վիկինգների հարձակումների մասին առասպելները:

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ռագնարը ցանկանում է իշխել վիկինգներին, սակայն հերոսի ճանապարհին բազում դժվարություններ են հանդիպում: Նույնիսկ սեփական եղբայրը չի կարող համակերպվել Ռագնարի իշխանության ձգտումներին:

Լեգենդի համաձայն նա պատերազմի Աստված Օդինի ժառանգն է և նա պատրաստ է ամեն ինչի միայն թե վիկինգներին իրեն ենթարկի:

 

Սերիալը կարող եք դիտել այստեղ: