Logo

Գարնան գլխավոր 7 պրեմիերաները

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:30 / 10.03.2022Կինո
null

Առաջիկա 2 ամիսները խոստանում են լինել սերիալային` ներառելով դետեկտիվներ, դրամատիկ թրիլլերներ և գիտաֆանտաստիկա՝ հիմնված Marvel կոմիքսների և «Աստղային պատերազմների» վրա:

The Dropout

 

Կենսագրական դրամա Hulu-ից` Ամանդա Սեյֆրիդի մասնակցությամբ: Սա պատմություն է Էլիզաբեթ Հոլմսի՝ առողջապահական ոլորտը հեղափոխելու փորձի մասին՝ հիմնելով Theranos տեխնոլոգիական ընկերությունը:

Ռեժիսորներ՝ Մայքլ Շոուալթեր, Ֆրանչեսկա Գրեգորինի, Էրիկա Ուոթսոն


Pieces of Her

 

Երբ շաբաթ օրը կեսօրից հետո մոր հետ առևտրի կենտրոն կատարած ուղևորությունը հանկարծ վերածվում է բռնության, երիտասարդ կնոջ հայացքը մոր նկատմամբ ընդմիշտ փոխվում է: 8 դրվագից բաղկացած թրիլլեր Netflix-ից՝ Թոնի Քոլլետի մասնակցությամբ: Գլխավոր հերուհին փորձում է պարզել մոր մութ անցյալը։

Ռեժիսոր՝ Մինքի Սփիրո

Life & Beth 

 

Hulu կատակերգություն՝ Էմի Շումերի մասնակցությամբ: Գլխավոր հերոսուհին հաջողակ երիտասարդ կին է, ով ապրում է Մանհեթենում իր ընկերոջ հետ և գումար է վաստակում գինի վաճառելով։ Առաջին հայացքից նա իդեալական կյանք ունի, բայց անսպասելի իրադարձությունը ստիպում է աղջկան վերադառնալ անցյալ և հասկանալ, որ իրականում նա բոլորովին այլ բան է ցանկանում։

Ռեժիսորներ՝ Էմի Շումեր, Ռայան Մաքֆոլ, Քևին Քեյն


WeCrashed

 

Apple Originals դրաման WeWork կազմակերպության հիմնադրման, վերելքի և անկման մասին է: Գլխավոր դերերում Էնն Հեթուեյը և Ջարեդ Լետոն: WeWork–ն աշխարհի ամենաթանկ ստարտափներից մեկն է, որը մասնագիտացած է համատեղ աշխատանքային տարածքների և գրասենյակների ցանցում, մինչև որ մինչև 2019 թվականը, ագրեսիվ աճի պատճառով, ընկնում է խորը ճգնաժամի մեջ։ 

Ռեժիսորներ՝ Ջոն Ռեկուա, Գլեն Ֆիկարրա


Bridgerton 


Netflix–ի մեծ աղմուկ հանած նախագծի երկրորդ սեզոնը հիմնված է The Viscount Who Loved Me վեպի վրա, և պատմությունն այժմ կենտրոնանում է Էնթոնի Բրիջերթոնի՝ Դաֆնայի ավագ եղբոր, տխրահռչակ ամուրիի վրա, ով որոշել է խելքը գլուխը հավաքել: Ֆիբի Դայնևորը, Ջոնաթան Բեյլին և մյուս գլխավոր հերոսները կվերադառնան իրենց դերերին, սակայն Ռեգե-Ժան Փեյջը (մեր սիրելի դուքսը) չի հայտնվի սերիալի շարունակության մեջ։

Ռեժիսոր` Ջուլի Էնն Ռոբինսոն


The Girl from Plainville

 

Քրեական դրամա Hulu–ից՝ Էլ Ֆենինգի և Քլոե Սևինիի մասնակցությամբ՝ հիմնված իրական պատմության վրա։ Գլխավոր հերոսին մեղադրում են ընկերոջը հաղորդագրությունների միջոցով ինքնասպանության հասցնելու մեջ։

Ռեժիսոր՝ Լիզա Քոլոդենկո

The First Lady 

 

Վիոլա Դևիսը, Միշել Փֆայֆերը, Ջիլիան Անդերսոնը և Դակոտա Ֆենինգը Սյուզան Բիերի 10 դրվագից բաղկացած կենսագրական դրամայում: Պատմություն այն մասին, թե ինչպես են ամերիկյան նախագահների կանայք ազդել Սպիտակ տան աշխատանքի վրա: Սա նաև նրանց անձնական, ընտանեկան և քաղաքական կյանքի մասին ֆիլմ է:

Ռեժիսոր՝ Սյուզան Բիեր