Logo

Garou-ն՝ Երևանում․ կկայանա ավելի քան 5 մլն ձայնասկավառակ վաճառած երգչի համերգը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:30 / 15.03.2022Համերգ
Garou

Միլիոնավոր երկրպագուների սիրելի ֆրանսիացի փոփ աստղ, հայկական արմատներ ունեցող Garou-ն ապրիլի 21-ին և 22-ին ելույթ կունենա Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում:

«Notre-Dame de Paris» հռչակավոր մյուզիքլից աստղային վերելքը սկսած երգիչը դարձավ աշխարհում ամենահիթային երգերի կատարողը: Նա վաճառել է 5 միլիոնից ավելի ձայնասկավառակ և ստացել բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ:

Համերգի ծրագրում կհնչեն երգչի բոլոր ժամանակների լավագույն և ամենահայտնի հիթերը ֆրանսերեն և անգլերեն, որոնց թվում՝ «Belle», «Seul», «Sous le vent», «La Rivière de notre enfance»։

Տեղեկությունների և տոմսերի համար զանգահարել. 077 805 687, 099 955 225: Toms.am, Ticketon.am: