Logo

« Գերբնական գազաններ․ Դամբլդորի գաղտնիքները» ֆիլմաշարը հավանաբար շարունակություն չի ունենա. Variety

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:25 / 17.11.2022Ռեժիսորներ
null

Variety-ի փոխանցմամբ Warner Bros.-ը կարող է չշարունակել ֆրանշիզը:

«Դամբլդորի գաղտնիքները» ֆիլմաշարի առաջին ֆիլմն է, որը դրամարկղ է դուրս եկել 200 միլիոն դոլար բյուջեով՝ հավաքելով 405 միլիոն դոլար:

Ստուդիայի այն տեսությունը, որ Հոգվարթսի մոգության և կախարդության աշխարհին վերաբերող ֆիլմերը հետաքրքրություն են ներկայացնում՝ անկախ դրանցում Հարիի, Ռոնին և Հերմիոնայի առկայությունից, ձախողվեց. մի շարք սփին-օֆֆեր ավելի քիչ հետաքրքրություն առաջացրին, քան սպասվում էր: «Գրինդելվալդի հանցագործությունները» ֆիլմի տոմսերի վաճառքը, օրինակ, 20%-ով նվազել է առաջին մասի համեմատ, որը ցուցադրվել է 2016 թվականին:

2022 թվականի ապրիլին, երբ «Դամբլդորի գաղտնիքները» ցուցադրվեցին կինոթատրոններում, ոչ ոք չսկսեց աշխատել ֆրանշիզայի չորրորդ և հինգերորդ մասերի սցենարների վրա։ Ավելին, Սթիվեն Քլովսն ու Ջ.Կ. Ռոուլինգն այս շարքն ավարտելու հստակ ծրագիր չունեն:

Մինչ այժմ Warner Bros. երբեք չի հայտարարել, որ «Դամբլդորի գաղտնիքները» կունենա շարունակություն: «The Dune» և «Wonder Woman 1984» թողարկումների դեպքում այդ ֆրանշիզների  շարունակությունների անոնսն ընդամենը մի քանի օր անց էր հայտարարվել: 

Եթե շարունակության նկարահանումները չսկսվեն առաջիկա վեց ամսում, ապա չորրորդ ֆիլմը տեսականորեն էկրան կբարձրանա 2025 թվականից ոչ շուտ։ Միևնույն ժամանակ, Ռոուլինգի ֆանդոմի հանդիսատեսը հասունանում է, և թողարկումների միջև երկար անջրպետը լրացուցիչ խնդիր է, որի հետևանքը կլինի ֆրանշիզի նոր ֆիլմերի տոմսերի վաճառքի անկումը։