Logo

Գլաստոնբերի փառատոնն այս տարի կանցկացվի օնլայն

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 01.04.2021Համերգ
Muzykalnyj festival Glastonberi v Somersetshire glavn6 - Գլաստոնբերի փառատոնն այս տարի կանցկացվի օնլայն

Գլաստոնբերի լեգենդար երաժշտական ​​փառատոնը, որն անցկացվում էր Մեծ Բրիտանիայում 1970 թվականից, այս տարի տեղի կունենա առցանց:

Հինգ ժամ տևողությամբ միջոցառումը կղեկավարի Coldplay-ը, Damon Albarn-ը, Haim-ը, Idles-ը, George Smith-ը, Cano-ն, Michael Kiwanuka-ն, Wolf Alice-ն ու DJ Hani Dijon-ը: Հատուկ հյուրեր ևս կլինեն: Ըստ The Guardian-ի՝ կատարողները հրաժարվել են իրենց հոնորարներից:

Համաճարակի պատճառով Գլաստոնբերին չեղյալ էր հայտարարվել 2020 թվականին: Հունվարին կազմակերպիչները հայտարարեցին, որ միջոցառումը չի կայանա նաև այս տարի:

Չեղարկման պատճառով Գլաստոնբերին կորցրել է 5 միլիոն ֆունտ (524,8 միլիոն ռուբլի): Կազմակերպիչները չեն ակնկալում որևէ փոխհատուցում, ձևաչափի պատճառով նույնիսկ նվազեցրել են տոմսերի արժեքը:

Միջոցառումը տեղի կունենա մայիսի 22-ին: Տոմսերի արժեքը 23 եվրո է (2 հազար ռուբլի):