Logo

«Գնա գրողի ծոցը»՝ ո՞ր գրողի, ինչի՞ համար։))․ հայերենի դարձվածքները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:30 / 14.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Գնա գրողի ծոցը

VNews-ը շարունակում է ներկայացնել հայերենի դարձվածքները․ այսօր կմեկնաբանենք, թե ինչ է նշանակում «գնա գրողի ծոցը» արտահայտությունը և ինչու են այն գործածում։

  • Ամենաուղիղ իմաստը՝ կորի՛ր, չքվի՛ր
  • Ըստ հին հավատալիքների՝ կան տարբեր ոգիներ, գրողը մարդու ժամանակը գրող հրեշտակն է, որի ծոցը գնալ նշանակում է՝ մահանալ։
  • Երևակայական չար ոգի, որ մարդկանց հոգիներն առնում է։ Գործածվում է զանազան դարձվածքներում որպես անեծք, զզվանքի կամ նզովքի արտահայտություն։ 
  • Զայրույթի և անեծքի բացականչություն զայրացնող կամ ձանձրացնող անձին։
  • Կա նաև՝ աչքիս գրողն է․ ատելի, զզվելի է։
  • Նզովքի ձև՝ գրողը տանի, գրողի տարած և այլն։