Logo

Գնդապետ աղավնին [պատմական փաստ]

Հեղինակ
Զառա Սարգսյան
11:39 / 14.09.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Գնդապետ աղավնին

Զինված ուժերն աղավնիներ օգտագործել են XIX դարի վերջին - XX դարի սկզբին՝ ներառյալ Առաջին համաշխարհային պատերազմը, 1918-1920 թվականների քաղաքացիական պատերազմը և Երկրորդ համաշխարհային պատերազմը: Օրինակ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակում գոյություն ունեին «աղավնային փոստի» հատուկ վաշտեր։

Հայտնի փաստ է, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայրենիքին մատուցած ծառայությունների համար անգլիական բանակի գնդապետի կոչում շնորհվեց… աղավնու: Խոսքը 888 համարը կրող փոստային աղավնու մասին է: Իսկ երբ հանրահայտ թռչունը հոգին ավանդեց, նրան հուղարկավորեցին զինվորական պատիվներով: