Logo

Գրող, որը սիրո մասին գեղեցիկ էր պատմում. այսօր Էրիխ Մարիա Ռեմարկի ծննդյան օրն է

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:01 / 22.06.2022Հեղինակներ
Էրիխ Մարիա Ռեմարկ

Այսօր գերմանացի հեղինակ Էրիխ Մարիա Ռեմարկի ծննդյան օրն է...

Կարճ՝ Ռեմարկի մասին

20-րդ դարի ամենահանրահայտ և թերևս ամենաընթերցվող գերմանացի գրողն է։ Նրա հայտնի ստեղծագործություններից են՝ «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» (1929թ.), «Երեք ընկեր» (1936թ.), «Հաղթական կամար» (1945թ.) և այլն:

Ծնվել է Օսանբրյուք քաղաքում, եղել է ընտանիքի 5 երեխաներից երկրորդը: 1916թ. զորակոչվել է բանակ, 1917թ. hուլիսի 31-ին վիրավորվել է նրա ձախ ոտքը, աջ ձեռքը և պարանոցը, ինչի հետևանքով պատերազմի մնացած տարիներն անցկացրել է զինվորական հոսպիտալում:

Մոր մահից հետո նրա պատվին փոխել է իր երկրորդ անունը և դարձրել Մարիա (գրողի իսկական անունը եղել է Էրիխ Պաուլ Ռեմարկ): 1921թ. սկսել է աշխատել «Echo Continental» ամսագրում (որպես խմբագիր): Հենց այդ շրջանում էլ սկսել է օգտագործել «Erich Maria Remarque» գրական կեղծանունը:

1925թ. ամուսնացել է նախկին պարուհի Իլզա Յուտտա Զամբոնաի հետ, որը տառապում էր թոքախտով: Հենց նա է օրինակ դարձել գրողի հայտնի վեպերից մեկի՝ «Երեք ընկերոջ» գլխավոր հերոսուհու կերպարի ստեղծման համար:

1932 թվականից Ռեմարկը լքել է Գերմանիան և տեղափոխվել Շվեյցարիա: 1933թ. նացիստներն արգելել են և այրել Ռեմարկի ստեղծագործությունները: Պնդում էին, որ նա գերմանացի չէ, ունի հրեական ծագում, ազգանունն էլ Կրամեր է («Ռեմարկ»-ը՝ հակառակ):

Այս «փաստը» մինչ օրս էլ ներառված է որոշ աղբյուրներում՝ գրողի կենսագրական տվյալներում, չնայած որ դա հաստատող որևէ հստակ տեղեկատվություն գոյություն չունի: Այս տեսանկյան կողմնակիցները հիմնվում էին այն ենթադրության վրա, որ սեփական ազգանվան գերմանական ուղղագրությունը ֆրանսիականով փոխարինած (Remark-ը Remarque դարձրած) մարդը չի կարող զտարյուն գերմանացի լինել:

1937թ. գրողը ծանոթացել է հռչակավոր դերասանուհի Մառլեն Դիտրիխի հետ, ում հետ բուռն սիրավեպ է ունեցել: Շատերի կարծիքով՝ հենց այս հարաբերություններն են արտացոլված նրա գլուխգործոցներից «Հաղթական կամար» վեպում:

Էրիխ Մարիա Ռեմարկ 1

Հաղթական կամարը

**

Անվերջանալի անկումից մարդ հանկարծ կանգ է առնում, վերջ չունեցող «ինչուն» վերջապես դառնում է որոշակի «դու», լռության անապատում, ինչպես միրաժ, հեռանում է զգացմունքը և, հակառակ քո կամքին, արյան ճարպիկ խաղը մարմնավորվում ու դառնում է սքանչելի բնապատկեր, որի հանդեպ քո բոլոր երազանքները անգույն ու քաղքենիորեն չնչին են թվում... Արծաթյա բնապատկեր, վարդագույն կվարցից նրբակերտ քաղաք, որը շողշողում է ներսից, ինչպես շիկացած արյունը...

**

Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է: Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է: Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել: Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք: Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին:

**

Անիրական էին թվում անցած-գնացած տարիների հիշողությունները, որոնք և կենդանի են և մեռած միաժամանակ, հիշողություններ, որոնք ֆոսֆորի փայլ են արձակում իմ ուղեղում և քարացել են խոսքերի մեջ... Անիրական է թվում նաև այն, ինչ հոսում է իմ երակների մթին ուղիներով, անխոնջ ու առանց դադարի, 36.7 աստիճան ջերմությամբ, համով, փոքր-ինչ աղի, չորս լիտր գաղտնիք ու անկարգ մի շարժում, արյուն, որը հորդում է դեպի ներվային հանգույցները: Ոչնչի մեջ տեղավորվել են հիշողություն կոչվող անտեսանելի մի պահեստ, որից թռչում է դեպի վեր աստղը աստղի հետևից, տարին` տարու, մերթ պայծառ, մերթ արնագույն, իսկ երբեմն էլ աղոտ կերպով առկայծող ու բծերով ծածկված...

**

- Մի շաբաթը այնքան էլ երկար չէ: - Եթե մարդ իսկապես դժբախտ է, շաբաթը մի ամբողջ հավիտենականություն է: Ես իմ ամբողջ էությամբ և կատարելապես այնպես էի դժբախտ, որ մի շաբաթվա ընթացքում վիշտս սպառվեց: Դժբախտ էին իմ մազերը, իմ մաշկը, իմ մահճականլը, նույնիսկ իմ զգեստները: Ես դժբախտության այնպիսի կատարյալ մարմնացու էի, որ աշխարհում ոչինչ այլևս գոյություն չուներ: Իսկ երբ ոչինչ գոյություն չի ունենում, դժբախտությունը դադարում է դժբախտություն լինելուց: Քանի որ ոչինչ չկա, որի հետ մարդ կարողանա համեմատել այդ դժբախտությունը: Այն ժամանակ մնում է լոկ դատարկ մի ամայություն: Հետո այդ ամենը անցնում է, և մարդ նորից սկսում է կամաց-կամաց վերակենդանանալ...

**

Ընդամենը երեսունչորս տարեկան քմահաճ, նրբիրան, թխամաշկ, մարզված մարմնով և ապրելու բուռն ցանկությամբ լեցուն մի կին էր, այժմ մահվան էր դատապարտված ինչ-որ մութ և անտեսանելի մի բանի հետևանքով, որն աննկատելիորեն քայքայում էր նրա օրգանիզմը: Երեխան: Այս քայքայվող մարմնի մեջ կույր խարխափումներով աճում ու դեպի լույսն է ձգտում մի նոր կյանք: Նույնպես դատապարտված մահվան: Բնազդով աճող մի ծիլ, անկշտում, ագահաբար ծծող ինչ-որ մի բան, որը կարող էր մի օր խաղալ զբոսայգիներում, դառնալ ինժիներ, քահանա, զինվոր, մարդասպան, մարդ... Մի բան, որը կարող էր ապրել, տառապել, երջանիկ լինել և... ավերել... Անտեսանելի պատի երկարությամբ վստահորեն շարժվող գործիքը դեմ առավ խոչընդոտի, զգուշորեն ջարդեց այն ու դուրս բերեց... Վերջ: Վերջ այն ամենին, ինչը ձեռք չբերեց գիտակցություն, ինչը չունեցավ կյանք, շունչ, խանդավառություն, տրտունջ, աճ, լինելություն: Ինչից ոչինչ չմնաց, բացի մի կտոր մեռած արնաքամ մսից և մի փոքր մակարդված արյունից:

**

 - Ես քեզ սիրում եմ: - Չէ որ դու ինձ գրեթե չգիտես: - Դա ի՞նչ կապ ունի սիրո հետ: -Շատ կապ ունի: Սիրել նշանակում է ցանկանալ ինչ-որ մեկի հետ ծերանալ: - Դրա մասին ես ոչինչ չգիտեմ: Իսկ երբ ինչ-որ մեկը կա, առանց որի մարդ չի կարող ապրել, դա արդեն ես գիտեմ...

Էրիխ Մարիա Ռեմարկ 3

Ապրելու ժամանակը և Մեռնելու Ժամանակը

Մյուկկեն ոտքի մատները սապոգի մեջ իրար քսեց: Նա տանել չէր կարողանում վաշտի հրամանատարին: Ճիշտ է, հիմա էլ նա կանգնած էր հրամանատարի առաջ ձգված ու ձեռքերը կողքերին սեղմած, կարգապահությունը վե՜ր է ամեն տեսակի անձնական զգացմունքներից, բայց, որպեսզի արտահայտի իր արհամարհանքը, սապոգի մեջ ոտքի մատներն աննկատ իրար էր քսում:

**

 - Վախենում է, -ասաց Գրեբերը: - Դե իհարկե...Բայց լավ շուն է: - Ընդ որում` մարդակեր: Ֆրեզենբուրգը շուռ եկավ: - Մենք բոլորս էլ մարդակերներ ենք: - Ինչու՞: - Որովհետև դա այդպես է: Մենք, ինչպես և նա, երևակայում ենք, թե մենք լավն ենք: Մեզ,  ինչպես և նրան, հարկավոր է մի քիչ լույս, ջերմություն ու բարեկամություն:

**

Էլիզաբեթը շիշը հատակից վերցրեց ու բաժակները բերնեբերան լցրեց: Գրեբերը հետևում էր նրան: Ամեն ինչ մի տեսակ անիրական էր թվում, ու դրա պատճառը գինին չէր միայն: Խոսքերը հալվում էին մթնշաղում, նրանք կորցրել էին իրենց իմաստը. իսկ այն, ինչ իմաստ ուներ, ապրում էր առանց խոսքերի և նրա մասին անհնար էր խոսել: Մթնշաղը նման էր անանուն գետի, նրա ալիքները բարձրանում էին ու իջնում, և խոսքերն, առագաստների նման, սահում էին նրանց վրայով...

**

- Ես քեզ չեմ հասկանում: Չէ՞ որ մենք կարող էինք... - Ոչ,- իսկույն վրա բերեց Ռավիկը:- Մենք չէինք կարող: Գիտեմ ինչ ես ասելու. մնալ`որպես բարեկամ: Բանջարանոց շինել հանգած զգացմունքների սառած լավայի վրա: Ոչ, դա մենք չենք կարող: Այդպիսի բաները մեզ համար չեն: Նման բաները նույնպես միշտ չէ, որ հաջորդում է: Սերը մարդ չպետք է կեղտոտի բարեկամությամբ: Վերջը վերջ է:

**

 -Ինչի՞ համար է մարդն ապրում : -Որպեսզի հենց այդ մասին մտածի: Ուրիշ հարցեր չկա՞ն: -Կան: Իսկ ինչու՞ է երկար ու բարակ մտածելուց հետո, երբ արդեն բավականաչափ խելք է հավաքել, իսկույն մեռնում : -Կան նաև այնպիսի մարդիկ, որոնք մեռնում են առանց խելք հավաքելու:

**

Սպասումը լափում է մարդուն: Գուցե այդ սպասումն անհուսալի է: Մանավանդ, որ հոգու խորքում մարդ սարսափ է զգում, թե երբ վերջապես ժամանակը վրա հասնի, դու արդեն ջախջախված կլինես, քայքայված, ուժասպառ կլինես այդ անվերջանալի սպասումների հետևանքով, հոգնած կլինի և հյուծված քո մարմնի ամեն մի բջիջը, ուժ չես ունենա այլևս ոտքի կանգնելու և քայլելու մյուսների հետ միևնույն շարքում:

Էրիխ Մարիա Ռեմարկ 4

Գիշերը Լիսաբոնում

Տարօրինակ է, ինչ  ճանապարհներ ասես թե  չենք ընտրում, մեր իսկական զգացմունքները թաքցնելու համար:

**

Նա դեռ չէր հանձնվել, բայց արդեն չէր պայքարում:

**

Հարկ չկա կանանց ոչինչ բացատրելու, նրանց հետ միշտ պետք է գոր