Logo

Գոռ Սուջյան. Does God Listen…

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 30.04.2020ՄՇԱԿՈՒՅԹ
Գոռ Սուջյան1 - Գոռ Սուջյան. Does God Listen...

Զրուցել ենք Project LA-ի մենակատար, տաղանդավոր երաժիշտ Գոռ Սուջյանի հետ, որն իր տարբերվող ձայնով շատ սրտեր է գերել: Գոռը թեպետ տիրապետում է մի քանի երաժշտական գործիքների, բայց իրականում երաժշտության տառերը՝ նոտաները, չի ճանաչում: Բացառիկ երաժշտական տաղանդի մասին է այս փաստը…

Հիշեցնենք, որ Project LA խումբը ստեղծագործելու հետաքրքիր ձևաչափ է ընտրել. վերցնելով հայտնի ու սիրված գրողների տողերը՝ հյուսում է մեղեդի ու նորովի մատուցում այն լսարանին:

Նախ առաջին հարցը, որ տալիս եմ բոլորին՝ (համենայնդեպս այս օրերին) արտակարգ դրությունը դրական կողմեր ունի՞ Ձեզ համար:

  • Դրական կողմեր չունի, բայց ես փորձում եմ բացասականը վերածել դրականի՝ օգտագործելով ստեղծված հնարավորության ազատ ժամանակը, աշխատելով նորը սովորել ու բացահայտել:  Փորձում եմ ավելի մասնագիտանալ իմ գործում և հնարավորինս շատ օգուտ քաղել ստեղծված իրավիճակից:

 

Երբ Գոռը դեռ նոր էր սկսում կարիերան, կար մեկը, որին հետևում էր ու մտածում. «Այ հենց սենց եմ ուզում»

  • Շատ արտիստներ են եղել, որոնց ձգտել եմ նմանվել: Օրինակ՝ Մայքլ Ջեքսոն, Ռոբերտ Պլանտ, Ֆրեդի Մերկուրի, Սթիվի Ուանդեր, Ջեյմս Բրաուն: Իրականում այդ մարդկանց անունները շատ են: Ես փորձեցի այս պահին մտաբերել միայն մի քանիսին:

 

Ամուսնության մեջ ամենադժվարն ի՞նչն է:

  • Իրականում ամուսնության մեջ ամենահեշտն այն է, որ բոլոր ստեղծված դժվարությունները միասին են հաղթահարվում:

 

Ամենակարևոր գիծը, որ կինը պետք է ունենա:

  • Կարծում եմ ամենակարևոր գիծը կանացիությունն է: Իսկ մնացած բնավորության գծերը համընդհանուր են, պարզ մարդկային հատկանիշներ:

Who Shall I Meet Ո՞վ կհանդիպի by PROJECT LA - Գոռ Սուջյան. Does God Listen...

Ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:

  • Պիտի անկեղծ ասեմ՝ ես հազվադեպ եմ հունից դուրս գալիս: Հիմա նույնիսկ դժվարությամբ կմտաբերեմ նման դեպքեր:

 

Երբևէ եղե՞լ է առիթ, որ գիտակցեք, Ձեզ բռնեք մի արարքի կամ մտքի վրա ու հասկանաք, որ աստղայինը «տարել է»:

  • Երբեք նման դեպք չի եղել: Նամանավանդ, երբ գիտակցում ես, որ աստղ չես: Որովհետև աստղն այնպիսի  երևույթ է, որ աշխարհի տարբեր ծայրերից ու անկյուններից անզեն աչքով տեսանելի է:

Իսկ ո՞ր բույրն է Գոռին տանում մանկություն

  • Յասամանի…

terya - Գոռ Սուջյան. Does God Listen...

Մանկությունից շալակածբերված բարդույթներ կա՞ն, որ մինչև հիմա խանգարում են կամ գուցե օգնում են, որ մեծավարի, գիտակցված ազատվեք դրանցից:

 

  • Մենք՝ հայերս, այս հարցում շատ նման ենք իրար, քանի որ գրեթե բոլորս էլ նույն դժվարություններն ենք տեսել, նույն խնդիրներն ենք ունեցել՝ սկսած երկրաշարժից, արցախյան պատերազմից, սովից մինչև մութ ու ցուրտ տարիներ: Ես այն կարծիքին եմ, որ դժվարություններն օգնում են կյանքում ուժեղ լինել և դիմակայելու, պայքարելու կարողություն  ու հնարավորություն են տալիս: Մասնավորապես  կավելացնեմ միայն, որ իմ դեպքում առանց Աստծո օգնության գուցե և այդ դժվարությունները չհաղթահարեի:

 

Project LA-ի երգացանկից Ձեր ամենասիրելի երգը, որն առանձնահատուկ սիրով եք կատարում:

  • Does God Listen…

Եթե չերգեք

  • Կնվագեմ և կշարունակեմ ստեղծագործել, ինչպես հիմա. դա իմ կենսակերպն է և արտահայտչամիջոցը:

Կարդացեք նաև՝