Logo

«Գյուղը որ կանգնի» ֆիլմը հաղթել է Ասուանի Կանանց միջազգային կինոփառատոնում

15:37 / 20.03.2023Ռեժիսորներ
null

Ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» ֆիլմը հաղթել է Ասուանի Կանանց միջազգային կինոփառատոնում (AIWFF)՝ որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։

Հայաստանի ազգային կինոկենտրոնից միաժամանակ հայտնում են, որ պետական ֆինանսական աջակցություն ստացած ֆիլմն «Օսկար»-ի մրցանակաբաշխության որակավորում ունեցող երկու փառատոների պաշտոնական ընտրության կազմում է՝ Բրյուսելի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում և Ասպենի կինոփառատոնում, ինչպես նաև առաջիկա Մարսելի միջազգային երաժշտության և ֆիլմերի փառատոնում։

Առաջիկա ցուցադրությունները`

  • Մարսել՝ մարտի 28-ին՝ ժ․ 15:00-ին, Artplex 4,
  • Ասպեն՝ ապրիլի 11-ին՝ ժ․ 19:00-ին, Wheeler Opera House,
  • Բրյուսել՝ ապրիլի 26-մայիսի 6։

Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր՝ Օֆելյա Հարությունյան, պրոդյուսեր՝ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան, համապրոդյուսեր՝ Լիդիա Ինդժովա (Բելգիա): Դերերում՝ Նանոր Պետրոսյան, Լիանա Վարդանյան, Անի Խաչիկյան, Աստղիկ Աբաջյան, Սիրանուշ Բարսեղյան: Արտադրող ընկերություն՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներ՝ Բելգիա, ԱՄՆ, Ֆրանսիա:

Ֆիլմի մասին ավելին՝ այստեղ։