Logo

Համացանցում հայտնվել է Թիմոթի Շալամեն «Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրում

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 13.04.2020Ռեժիսորներ
5E1501D1 4286 4521 9B5C 0EBC13A5D678 - Համացանցում հայտնվել է Թիմոթի Շալամեն «Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրում

Vanity Fair-ը հրապարակել է ռեժիսոր Դենի Վիլնյովի սպասվող «Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրը՝ ամերիկացի ֆանտաստ գրող Ֆրենկ Հերբերտի համանուն վեպի նոր էկրանավորումը։ Կադրում պատմության հերոս Փոլ Աթրեյդեսն է՝ նա երևում է իր ընտանիքի հարազատ Կալադանա մոլորակի ծովափի ֆոնին՝ դերասան Թիմոթի Շալամեիի կատարմամբ։

C277306A A9D0 4E70 A9D8 9FCA1784A8B9 960x540 - Համացանցում հայտնվել է Թիմոթի Շալամեն «Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրում

«Դյունա» ֆիլմի առաջին պաշտոնական կադրը

«Փոլի մեջ ինձ միանգամից գրավեց այն, որ նմանատիպ ծավալուն, մանրակրկիտ և աշխարհակառույց պատմության մեջ պրոտոգոնիստի ուղին նման է չարագործի ճամփորդության»-ասել է Շալամեն իր հերոսի մասին։

Բացի Շալամեից ֆիլմում ներգրավված են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են՝ Ջոշ Բրոլինը, Ջեյսոն Մոմոան, Խավիեր Բարդեմը, Օսքար Այզեքը, Սթելան Սքարսգարդը, Շարլոթ Ռեմփլինգը և մյուսները։

Նախատեսվում է, որ ֆիլմը բաժանվելու է երկու մասի, և առաջին մասը էկրան է բարձրանալու 2020 թվականի դեկտեմբերի 17-ին։