Logo

Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 14.07.2020ՄՇԱԿՈՒՅԹ
harsnikk - Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Հայտնի փաստ է. հենց աղջիկներն են դեռևս դեռահասական տարիներից պատկերացնում ու ծրագրում իրենց հարսանիքը, իսկ երբ այդ օրն իսկապես մոտենում է, աղջիկները փնտրում են աշխարհի ամենագեղեցիկ զգեստը. չէ՞ որ այդ օրը նրանց հիշելու են միշտ։ Արի ու տես, որ ոմանց դեպքում հարսանեկան զգեստը դուրս է եկել անձնական-ընտանեկան հիշողության սահմաններից ու մնացել է մարդկության պատմության մեջ։

Եղիսաբեթ II

Թագավորական հարսանիքը տեղի է ունեցել 1947 թվականին։ Այդ իրադարձության համար թագուհին ընտրեց այնպիսի մի զգեստ, որը լիովին համապատասխանում էր նրա դիրքին։ Զգեստը սկսեցին կարել հարսանիքից ընդամենը 3 ամիս առաջ, համարվում է, որ դա շատ քիչ ժամանակ էր թագավորական հարսանյաց զգեստի համար։ Այս զգեստը ժամանակից, տենդենցներից ու թրենդներից դուրս է։

1fb189c66789beccfc519929b379e286 - Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

elizaveta20112014 25 - Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Միա Ֆերրոու

Ամերիկյան կինոաստղը ամուսնացավ թիվ մեկ սրտակեր Ֆրենկ Սինատրայի հետ, երբ 29 տարեկան էր։ Դա նրա կյանքի այն շրջանն էր, երբ ամբողջ աշխարհը սիրահարված էր նրան։ Միան իր հարսանյաց արարողության համար ընտրեց հասարակ, սպիտակ կոստյում։ Նման ռիսկային որոշումն ու համարձակ կերպարը ամբողջացնում էր աղջկա սանրվածքը։ Իսկ շատերն այսքանից հետո դեռ կարծում են, որ կարճ վարսերը կանացի չեն…

20180119 ronan 10 - Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

79b2611b3e0f674fdb06708574c87eb6 - Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Յոկո Օնո

Լենոնի ճակատագրական կինը չէր կարող աչքի չընկնել իր հարսանյաց զգեստի ընտրությամբ։ Նա ընտրեց պարզ, թեթեև մինի-զգեստ, որը չէին դադարում քննարկել ու քննադատել անգամ 1960-ականներին։ Յոկոյի կերպարն ամբողջացնում էին երկար, սիտակ գուլպաները, գլխարկն ու արևապաշտպան ակնոցը։ Արդյունքում, Յոկոյին կարելի է համարել պատմության-ամենահիպի հարսնացուն։ Չէ՞ որ նա համարձակվել էր իր հարսանյաց օրը սպորտային կոշիկներ կրել, ինչը այդ տարիների համար առավել քան տարօրինակ էր։

john leoonon yoko ono 1969id2a85ab47bmadamew980rmsk - Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Սոլանժ Նոուլզ

ՈՒմբերտո Լեոնը  ստեղծեց այնպիսի յուրահատուկ ու զգեստը, որը չափազանց պարզ տեսք ունենալով հանդերձ, առանձնագատուկ էլեգանտ տեսք ուներ։ Սոլանժն իր հարսանյաց արարողությանը հիասքանչ տեսք ուներ։ Պարզ զգեստ՝ առանց որևէ ավելորդության, գանգուր սև վարսեր և կարմիր շրթներկ. սա վստահաբար դասական հարսնացուի կերպար չէ, սակայն մի կերպար է, որը նորաձև կլինի հավերժ։

7c2922b98416dfa985a00df0c6edb30e - Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

Քիմ Քարդաշյան

Երկրորդ անգամ Քանյե Ուեսթի կինը դառնալու համար Քիմն ընտրեց յուրահատուկ զգեստ «Givenchy»-ից։ Իհարկե, երբ խոսքը վերաբերվում է Քարդաշյան քույրերին, համեստության մասին կարելի է մոռանալ. Քիմի զգեստը շքեղության մասին էր։

20180518 wed 1 - Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ

e19ace30a2370f26c40a6c856c6cc1b4 1 - Հարսանեկան զգեստներ, որ մտան պատմության մեջ