Logo

Հավը ջեռոցում. 5 բաղադրատոմս

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 26.11.2019ՄՇԱԿՈՒՅԹ
ջեռոցում4545 - Հավը ջեռոցում. 5 բաղադրատոմս

Այսօր խոհանոցային մեր բաժնում ձեզ ենք ներկայացնում հավով ճաշատեսակների 5 բաղադրատոմս, որոնք առանձնակի համեղ են և փորձված:

1.Հավի կրծքամիսը կիտրոնով

կրծքամիսը կիտրոնով - Հավը ջեռոցում. 5 բաղադրատոմս

Անհրաժեշտ բաղադրիչներ

Մեղր- 1 ճաշի գդալ

Սխտոր-2 պճեղ

Կարմիր պղպեղ-1 թեյի գդալ

Սև պղպեղ-1 թեյի գդալ

Ձիթայուղ

Ոսկորը հանած հավի կրծքամիս-4 հատ

Կիտրոն-1 հատ

Ուրց

Աղ

Պատրաստման եղանակը

Մեղրը, մանարացված սխտորը, կարմիր և սև պղպեղները խառնել և միասեռ զանգված ստանալ: Հավի կրծքամիսը մշակել ձիթայուղով և վրան քսել ստացված խառնուրդը: Կիտրոնը բարակ շերտատել և ուրցի հետ դնել մսի տակ: Եփել ջեռոցում 190 աստիճանի տակ մոտավոր 25 րոպե: Ջեռոցից հանելուց հետո միսը փայլաթիթեղի մեջ պահել 5-10 րոպե, որպեսզի համերն ու կիտրոնի բույրը ներծծվեն մսի մեջ:

2. Հավի ազդրերը մանանեխի մեջ

հավ - Հավը ջեռոցում. 5 բաղադրատոմս

Անհրաժեշտ բաղադրիչներ

Հավի ազդրեր-5-7 հատ

Մանանեխ-80 գրամ

Մեղր-100 գրամ

Ձիթայուղ

Աղ

Ռոզմարին

Սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Հավի ազդրերն աղով մշակել և վրա քսել մանանեխից և մեղրից ստացված միասեռ խառնուրդը: Մսի արանքներում ռոզմարինի ճյուղիկներ դնել և եփել ջեռոցում 180 աստիճանի տան 45 րոպե: Հյուրասիրելուց առաջ վրան սև պղպեղ ցանել:

3. Գինով և չամիչով հավ

և չամիչով հավ - Հավը ջեռոցում. 5 բաղադրատոմս

Անհրաժեշտ բաղադրիչներ

Հավի միս-1.3 կգ

Չամիչ-70 գրամ

Ձիթայուղ

Օրեգանո

Աղ

Սխտոր

Դափնու տերև

Ձիթապուղ-2 ճաշի գդալ

Սպիտակ գինի-120 մլ

Քացախ-2 ճաշի գդալ

Պատրաստամն եղանակը

Ձիթայուղը, քացախը, օրեգանոն, աղը և սխտորը խառնել: Ավելացնել դափնու տերևները և չամիչը: Պատառաքաղով միսը ծակծկել և ստացված խառնուրդը լցնել վրան՝ լավ խառնելով: Պահել սառնարանում մի քանի ժամ: Այնուհետև վրա լցնել գինին, խառնել և դնել փուռը: Եփել 180 աստիճանի տակ 45-50 րոպե:

4. Բանջարեղենով հավ

հավ - Հավը ջեռոցում. 5 բաղադրատոմս

Անհրաժեշտ բաղադրիչներ

Ամբողջական հավ

Աղ

Սև պղպեղ

Սոխ

Գազար-3 հատ

Նեխուր-2 ճյուղ

Կարտոֆիլ-300 գրամ

Սխտոր-1 պճեղ

Կարագ

Կիտրոն

Ուրց

Պատրաստման եղանակաը

Հավը մշակել աղ ու պղպեղով և ոտքերը կապել: Գազարը, նեխուրը, սոխը, սխտորը և կարտոֆիլը կտրատել և լսնել թավայի մեջ: Վրան դնել հավը, ձիթայուղ քսել, մեջը կիտրոն և ուրց դնել: Եփել ջեռոցում 220 աստիճանի տակ մոտավոր 1 ժամ: Ջեռոցից հանել և ծածկել փայլաթիթեղով և թողնել ևս 15-20 րոպե:

5.Հավի ազդրերը լոլիկով

լոլիկով - Հավը ջեռոցում. 5 բաղադրատոմս

Անհրաժեշտ բաղադրիչներ

Հավի ազդր-6 հատ

Թթվասեր-100 գրամ

Սխտոր-3 պճեղ

Սոխ-1հատ

Կարտոֆիլ-1 կգ

Ձիթայուղ

Աղ

Սև պղպեղ

Լոլիկ-2 հատ

Պատրաստման եղանակը

Հավը մշակել աղ ու պղպեղով: Վրան քսել թթվասերից, սխտորից և սոխից պատրաստված խյուսը: Կարտոֆիլը մեծ-մեծ կտրատել: Լցնել թավայի մեջ ու համեմել: Վրան դնել հավը և լոլիկի մեծ կտորները: Փաթաթել փայլաթիթեղով և եփել ջեռոցում 220 աստիճանի տակ 1 ժամ: Այնուհետև հանել փայլաթիթեղը և եփել ևս 10-15 րոպե, որպեսզի միսը խրթան և հյութալի լինի:

 

Կարդացեք նաև՝